Քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլին ասում է, որ դիմակավորված անձինք փողոցում հարձակվել են իր վրա

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լաշա Գաբիտաշվիլին, ում մեկ ամիս առաջ «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Զարքուան, Վիկտոր Սանիկիձեն և Գելա Սամխարաուլին Աբու Դաբիում ծեծի էին ենթարկել, հայտնել է, որ այսօր՝ փետրվարի 11-ի առավոտյան, երեք դիմակավորված անձինք հարձակվել են իր վրա։ Նա ասել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա իր տան մոտ զբոսնել է շան հետ:

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ոչ մեկին չեք կարող վախեցնել, ընդհանրապես ոչ մեկին։ Ժամանակն է նոր ընտրություններ անցկացնելու և բանտում գտնվողներին ազատ արձակելու։ Մենք այստեղ ենք ապրում և շարունակելու ենք ապրել, իսկ այդ մարդիկ փախչելու են։ Մենք անպայման հասնելու ենք մերին։ Ես չգիտեմ, թե ովքեր էին դրանք։ Ես քայլում էի շան հետ, նայում էի հեռախոսիս, երբ ինձ մոտ վազեցին դիմակավոր երեք տղամարդ։ Ես կկանչեմ ոստիկանություն և անհրաժեշտության դեպքում կհետևեմ ամեն ինչին, ինչպես հարկն է», - ասում է Գաբիտաշվիլին Facebook-ում հրապարակված տեսանյութում։

Նա հարձակումը կապում է Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպի հետ և ասում. «Հիմա «աչոտ» են տալու՝ ասելով, որ ծեծել ենք, մենք մերը արեցինք։ Զավեշտալի է, որ այն բանից հետո երեք տղամարդ պետք է գա ու հարվածի ինձ։ Այնտեղ չէի՞ն, եթե ինչ-որ բան էին ուզում։ Շատ ծիծաղելի է»։

Հունվարի 13-ին Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում «Վրացական երազանքի» պատգամավորները հարձակվել էին Լաշա Գաբիտաշվիլիի վրա, երբ նա նախաճաշել է կնոջ հետ։ Համաձայն հրապարակված տեսագրության՝ Իրակլի Զարքուան սկզբում մոտեցել է նրան, ափսեով ուտելիքը նետել նրա վրա և հարվածել։ Ծեծկռտուքի ժամանակ Վիկտոր Սանիկիձեն սպառնացել է Լաշա Գաբիտաշվիլիին. «Էլ չե՞ս գալու Թբիլիսի, դե կտեսնես»։

Մեկ օր առաջ՝ հունվարի 12-ին, Լաշա Գաբիտաշվիլին տեսանյութ էր հրապարակել Facebook-ում, որտեղ երևում էր, թե ինչպես է նա հարցնում «Վրացական երազանքի» անդամներ Իրակլի Զարքուային, Գելա Սամխարաուլիին, Վիկտոր Սանիկիձեին և Գոչա Էնուկիձեին՝ արդյո՞ք նրանք տեղյակ են նախորդ գիշեր Բաթումիում տեղի ունեցած իրադարձությունների մասին. «Գիտե՞ք, որ մարդկանց ձերբակալել են պաստառների համար։ Գիտե՞ք, որ նոյեմբերին Ռուսթավելիի փողոցում մարդկանց խոշտանգել են։ Վիճաբանության ժամանակ քաղաքացին ոչ լեգիտիմ խորհրդարանի անդամներին անվանել է «ծախված», «ստրուկ» և «դավաճան»։

Հյուրանոցում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին երկու օր պահել են ոստիկանական բաժանմունքում։ Ինչպես ասել է Իրակլի Զարքուան, իրենք տուգանքը վճարելուց հետո են լքել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։