«Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան ասել է, որ Աբու Դաբիի հյուրանոցներից մեկում ծեծկռտուքից հետո դատարանը տուգանել է իրեն և իր կուսակիցներին, որից հետո նրանց թույլ են տվել լքել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Հունվարի 13-ին Իրակլի Զարքուան և Վիկտոր Սանիկիձեն ֆիզիկական բռնության են ենթարկել Վրաստանի քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլիին։ Հյուրանոցի ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել է նաև Գելա Սամխարաուլին։
Վրաստան վերադառնալուց հետո Զարքուան կառավարական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է, որ պատգամավորները «աղմկոտ ճանապարհորդություն են ունեցել»:
«Երեք օր է, ինչ այստեղ ենք։ Մինչ այդ էլ ծիծաղում էինք, երբ այս անհայրենիքներն ու նրանց հետ փոխկապակցված լրագրողները կամ քաղաքագետներն ասում էին` մեկ տարի ազատազրկվել են, 80 000 դոլարով տուգանվել․․. ինչ-որ խենթ բաներից էին խոսում։ Սա խելագարություն է: Ոչինչ։ Տուգանքը գրվել է դիրհամով՝ 10-15 անգամ պակաս։ Այնտեղ ընկերներ ունեինք, ովքեր վճարեցին։ Այս 3-4 հազար դոլարը բնականաբար կվճարենք։ Ես հիմա Թբիլիսիում եմ և մի կերպ կհասցնեմ»,- ասել է Զարքուան։
Ինչպես նա է ասել, Լաշա Գաբիտաշվիլին սադրել է իրեն և մյուս պատգամավորներին և «ստանալիքը ստացել»։
«Ուզում եմ ժողովրդին ևս մեկ անգամ ասել, որ համբերության պարտավորությունը մի բան է, բայց երբ խոսքը վերաբերում է ընտանիքին և երեխաներին, անհնար է որևէ բանի վրա աչք փակել, և նրանք հետագայում նույն հետևանքներն են կրելու... Այս մարդը օգտագործվում է, ինչպես մնացած երիտասարդներն են օգտագործվում այս անհայրենիքների կողմից»,- ասել է Իրակլի Զարքուան։
Հունվարի 12-ին Լաշա Գաբիտաշվիլին տեսանյութ է հրապարակել Facebook-ում, որտեղ երևում է, թե ինչպես է նա մոտենում «Վրացական երազանքի» անդամներ Իրակլի Զարքուային, Գելա Սամխարաուլիին, Վիկտոր Սանիկիձեին և Գոչա Էնուկիձեին և նրանց անվանում «ծախողներ», «ստրուկներ» և «դավաճաններ»:
Գաբիտաշվիլիի վրա հարձակվել են հունվարի 13-ին, երբ նա նախաճաշելիս է եղել կնոջ հետ։ Համաձայն հրապարակված տեսագրության՝ Իրակլի Զարքուան սկզբում մոտեցել է նրան, ափսեով ուտելիքը նետել նրա վրա և հարվածել։
Լաշա Գաբիտաշիլին ասել է, որ ոստիկանություն է կանչել։ Հունվարի 16-ին նրա անունից հայտարարություն է տարածվել, որ նա ազատության մեջ է։
