Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել է, որ խառը մենամարտերի MMA մարտիկ և Ռամզան Կադիրովի մտերիմ չեչեն մարզիկ Խամզաթ Չիմաևն իր ընկերն է, ում նա մի քանի օր առաջ հյուրընկալել էր մայրաքաղաքի քաղաքապետարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
- 6 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
Ինչպես ասել է Կալաձեն, նա իր ընկերներին քաղաքական հողի վրա չի ընտրում։
«Խամզաթն աշխարհի լավագույն, հաջողակ մարզիկներից մեկն է։ Ես նրա հետ ընկերություն եմ անում, շատ լավ հարաբերություններ ունեմ, և ընդհանրապես, ուրախ եմ, որ այսպիսի հաջողակ մարզիկներ են այցելում մեր մայրաքաղաք, մեր երկիր»,- լրագրողներին ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ Չիմաևը Վրաստանում է եղել զբոսաշրջային նպատակներով, և «ապագայում էլ ավելի շատ մարդիկ են գալու»։
«Մենք կիրականացնենք այնպիսի նախագծեր, որոնք հնարավորություն կտան երիտասարդներին ցուցադրել իրենց տաղանդը տարբեր մարզաձևերում և հաջողակ լինել»,- ասել է Կալաձեն։
Վրաստանում Խամզաթ Չիմաևի գտնվելու մասին հանրությանը հայտնի դարձավ դեկտեմբերի 23-ին, երբ չեչեն մարզիկը Instagram-ում մի քանի լուսանկար էր հրապարակել։ Լուսանկարներից երևում է, որ նա Կախա Կալաձեի և MMA-ի վրացի մարտիկ Գուրամ Քութաթելաձեի հետ գտնվել է Թբիլիսիի քաղաքապետարանի շենքում։ «Վրաստան, շնորհակալություն ջերմ ընդունելության համար»,- գրել է Չիմաևը։
Կախա Կալաձեից բացի Չիմաևին Թբիլիսիում հանդիպել են օլիմպիական չեմպիոններ Գենո Պետրիաշվիլին և Լաշա Բեքաուրին։ Պետրիաշվիլին «Վրացական երազանքի» ներկայացուցիչ է ոչ լեգիտիմ խորհրդարանում։
Խամզաթ Չիմաևը Չեչնիայի Հանրապետության ավտորիտար առաջնորդի մտերիմ ընկերն է։ Նրա Instagram-ում հաճախ են հանդիպում Ռամզան Կադիրովի և նրա երեխաների հետ արված լուսանկարներ։
Խամզաթ Չիմաևը՝ մականունը «Բորձի» (չեչեներեն նշանակում է «գայլ») ծնվել է Չեչնիայում 1994 թվականին, իսկ 18 տարեկանում մոր և եղբոր հետ տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մարզվել է MMA All Star ակումբում։ 2022 թվականին նա հրաժարվել է Շվեդիայի քաղաքացիությունից և այժմ Արաբական Միացյալ Էմիրությունների անունից հանդես է գալիս «Բացարձակ մարտերի առաջնության» (UFC) մրցաշարում։
Չիմաևը պարբերաբար այցելում է Չեչնիա։ 2022 թվականին նա ամուսնացել է Գրոզնիում։ Արարողության գլխավոր հյուրն էր Չեչնիայի ղեկավարը։
2023 թվականի սեպտեմբերին Չիմաևը հրապարակել է Ռամզան Կադիրովի հետ արված լուսանկարը և ասել, որ նա ներկայացնում է «Ախմատ» մարտական ակումբը։ Այս ակումբը հիմնադրվել է Կադիրովի կողմից 2014 թվականին։
«Այս մարդն ինձ օգնեց, որ կյանք վերադառնամ։ Ոչ միայն ինձ, ամբողջ չեչեն ժողովրդին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան այն ամենի համար, ինչ նա արել և անում է մեր ժողովրդի համար»,- գրել է Չիմաևը Instagram-ում։
