Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլի

Կանադան որոշել է վերանայել հարաբերությունները Վրաստանի կառավարության հետ՝ հաշվի առնելով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները։ Այս մասին կարդում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Որպես Վրաստանի վաղեմի բարեկամ, գործընկեր և աջակից՝ Կանադան ի գիտություն է ընդունում 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները, որոնք հայտարարվել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, սակայն Կանադան անհանգստացած է ընտրողների վրա ճնշում գործադրելու, ընտրակաշառքի և ընտրությունների օրվա այլ խախտումների դեպքերից, որի մասին են խոսում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) և այլ անաչառ դիտորդներ։ Սա պետք է նշել և ուսումնասիրել: Կանադան համոզված է, որ ազատ, արդար և անկախ ընտրությունները ժողովրդավարական հասարակության հիմնաքարն են:

G7-ի և եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցնելով և հաշվի առնելով ընտրությունների անցկացումը և արդյունքները, Կանադան կվերանայի իր հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ։ Կանադան բաց է մնում Վրաստանի հետ համագործակցության համար, եթե Վրաստանի կառավարությունը հարգի ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ուշադրություն դարձնի ժողովրդավարության վերջին անկմանը։

Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հանգստություն, կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հարգել անհատների իրավունքներն ու անվտանգությունը խաղաղ բողոքի ակցիաների համատեքստում։

«Գովաբանում ենք վրացիներին ընտրական գործընթացին ակտիվ մասնակցության համար, այդ թվում՝ ընտրողներին, ընտրատեղամասերի աշխատակիցներին և քաղաքացի դիտորդներին»,- ասված է հոկտեմբերի 28-ին հրապարակված հայտարարության մեջ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։