Կառավարությունը Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարիձեին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին առաջարկ է ներկայացրել։
Իրակլի Կոբախիձեի՝ օգոստոսի 20-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Զուրաբ Պատարիձեն 2025 թվականի հունվարի 1-ից կլքի Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։
Զուրաբ Պատարիձեն Ադրբեջանում Վրաստանի դեսպան է նշանակվել 6 տարի առաջ՝ 2018 թվականի օգոստոսին։ Օրենքի համաձայն՝ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի համար դիվանագիտական առաքելության յուրաքանչյուր ժամկետը 4 տարի է։
Զուրաբ Պատարիձեն մինչ Ադրբեջանում Վրաստանի դեսպան նշանակվելը երկու տարի Աջարիայի կառավարության նախագահն էր։
Պատարիձեն տարբեր ժամանակներում եղել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Ղազախստանում և Թուրքիայում, Վրաստանի գլխավոր հյուպատոսը Սալոնիկում և Վրաստանի դեսպանության հյուպատոսը Ռուսաստանի Դաշնությունում։
