Կառավարությունը բանկերի շահութահարկը 15%-ից բարձրացնում է 20%-ի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ բանկերն ու ֆինանսական հատվածն այլևս չեն անցնի շահութահարկի այսպես կոչված էստոնական մոդելին, նրանց համար կպահպանվի շահութահարկի գործող համակարգը և 15%-ի փոխարեն կվճարեն 20%։ Ղարիբաշվիլին պարզաբանել է, որ մինչև տարեվերջ բանկերի զուտ շահույթը կկազմի 2 մլրդ լարի, ինչը արդարացված չէ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այս որոշմամբ կառավարությունը նպատակ ունի 2024 թվականին լրացուցիչ եկամուտ ստանալ:

«Տնտեսական խորհրդի ձևաչափով մենք քննարկումներ ենք ունեցել, մի քանի կարևոր որոշումներ ենք կայացրել։ Բանկերն ու ֆինանսական հատվածն այլևս չեն անցնի, այսպես կոչված, էստոնական շահութահարկի մոդելին, մենք կպահպանենք նրանց համար գործող շահութահարկի համակարգը, և էստոնական մոդելի մասը կչեղարկվի։ Մենք խորհրդարան ենք մտնում այս նախաձեռնությամբ, որովհետև դա ուղղակի չարդարացված է, բանկերն այդքան մեծ շահույթ ունեն, 2 մլրդ լարի կլինի բանկերի շահույթն այս տարի, մինչև տարեվերջ՝ 2 մլրդ լարի մաքուր շահույթ։ Բացի այդ, մեր որոշմամբ և նախաձեռնությամբ այս մասին անպայման դիմելու ենք խորհրդարան, բանկերի համար շահութահարկը 15%-ի փոխարեն կկազմի 20%, և սրանով 2024 թվականից ակնկալում ենք լրացուցիչ եկամուտներ ստանալ։ Բանկերը շահութահարկ են վճարելու ֆինանսական հաշվառման հաշվետվության միջազգային ստանդարտներով, ինչը նախկինում չկար։ Իհարկե, մենք բարձր ենք գնահատում բանկերի դերը տնտեսության աճի գործում։ Չափազանց կարևոր է, որ մենք ունենք շատ զարգացած բանկային համակարգ, երկու խոշոր բանկեր գտնվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում, և մենք, իհարկե, կշարունակենք աջակցել նրանց ապագայում, բայց սրանք փոքր ճշգրտումներ են, որոնք մենք արել ենք օրենսդրության մեջ», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի հոկտեմբերին բանկային հատվածն ունեցել է 243 մլն լարի զուտ շահույթ, որը կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընթացիկ տարվա 10 ամսում, 14 առևտրային բանկերի շահույթը գերազանցել է 2 մլրդ լարին, որից զուտ շահույթը կազմել է ավելի քան 1,775 մլն լարի։ Նույն ժամանակահատվածում բանկերը որպես շահութահարկ բյուջե են վճարել 279 մլն լարի։

Վրաստանում շահութահարկի «էստոնական մոդելի» ներդրումը սկսվել է 2017 թվականի հունվարի 1-ից։ «Էստոնական մոդելը» ենթադրում է շահութահարկի փոխարինում բաշխված շահութահարկով, ինչը նշանակում է, որ ընկերությունը/ձեռնարկությունը շահութահարկով կհարկվի միայն շահույթի բաշխման դեպքում, իսկ այն ամբողջությամբ վերաներդրելու դեպքում կազատվի համապատասխան հարկից։ Ֆինանսական հատվածի համար «Էստոնական մոդելը» պետք է իրականացվեր 2019 թվականին, այնուհետև այդ ժամկետը հետաձգվեց մինչև 2023 թվականը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):