«Վրացական երազանքի» նախագահ Միխեիլ Կավելաշվիլին խոստանում է ներում շնորհել բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչներին, եթե նրանք դիմեն դրա համար և «հաստատեն» տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք գրանցված են Վրաստանի օրենսդրության համաձայն և ցանկություն են հայտնում մասնակցելու ընտրություններին, լիարժեք մասնակցեն այդ ընտրություններին։ Կարևոր է նաև, որ բոլոր քաղաքական կուսակցությունները կարողանան անցկացնել լիարժեք ընտրարշավ։
Ինչպես հանրությունը տեղյակ է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ պատիժ են կրում բանտերում՝ Վրաստանի օրենսդրության համաձայն։
Հաշվի առնելով այս հանգամանքները, առաջարկում եմ, որ բոլոր համապատասխան դատապարտված քաղաքական գործիչները դիմեն ինձ ներման համար և հաստատեն ընտրություններին մասնակցելու իրենց ցանկությունը՝ նույն դիմումով։ Նման դիմումի դեպքում ես անմիջապես կհրապարակեմ համապատասխան դատապարտված անձանց ներում շնորհելու մասին որոշում», - ասվում է Միխեիլ Կավելաշվիլիի տարածած հայտարարության մեջ։
«Վրացական երազանքի» խորհրդարանում ստեղծված, այսպես կոչված, քննիչ հանձնաժողովին չներկայանալու համար, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից երեք ամիս առաջ, ձերբակալվել են ութ ընդդիմադիր քաղաքական գործիչներ։
Դատարանը «Փոփոխությունների համար կոալիցիայի» և «Լելո - ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներ Նիկա Գվարամիային, Նիկա Մելիային, Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին դատապարտել է ութ ամսվա ազատազրկման և երկու տարվա պաշտոն զբաղեցնելու արգելքի: «Փոփոխությունների համար կոալիցիայի» մեկ այլ առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն և «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն դատապարտվել են յոթ ամսվա ազատազրկման։
«Ոչ մի փուլում մենք մտադիր չենք համագործակցել ռեժիմի հետ և նրանց լեգիտիմություն շնորհել: Մենք չենք պատրաստվում դիմել այսպես կոչված ներման համար կամ մասնակցել այսպես կոչված տեղական ընտրություններին», - այսպես է «Փոփոխությունների համար կոալիցիան» արձագանքել Կավելաշվիլիի առաջարկին: Ինչպես պնդում է կուսակցությունը, ապացուցված է, որ արևմտամետ ուժերի մասնակցությունը ընտրություններին «ռեժիմը փրկելու և փոփոխությունները հետաձգելու միջոց է, և նրանք ամեն տեսակի գործարքներ կանեն դրան հասնելու համար»։
«Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն Միխեիլ Կավելաշվիլիի հայտարարությունը անվանել է քաղաքական առաջնորդների ազատության հետ առևտրի անհաջող փորձ և հայտարարել է, որ իրենք չեն մտնի այս առևտրի մեջ ռուսական ռեժիմի հետ։
«Համոզված լինելով, որ սա Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի 100%-ով դիրքորոշումն է, հայտարարում եմ. ոչ լեգիտիմ նախագահի ուղղված ներման խնդրանք չի լինի: Մենք նրան ցույց կտանք ռուսական նավի ուղղությունը», - ասել է Կուպրաձեն։
Ընդդիմության առաջնորդներից բացի, 8 ամսով կալանավորվել են նաև «Միացյալ ազգային շարժման» կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Գիվի Թարգամաձեն և Իրակլի Օքրուաշվիլին։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 4-ին։ Արևմտամետ ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են, որ հրաժարվում են մասնակցել ընտրություններին և կանեն ամեն ինչ՝ «ոչ ժողովրդավարական, օլիգարխիկ համակարգի վերջը արագացնելու» համար՝ «սկզբունքային, անզիջում պայքարի» միջոցով։ Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կուսակցությունները՝ «Ազատության հրապարակ», «Եվրոպական Վրաստան», «Միացյալ ազգային շարժում», «Ստրատեգիա Աղմաշենեբելի», «Ախալի», «Գիրչի - ավելի շատ ազատություն», «Դրոա» և «Ֆեդերալիստներ»։ «Գախարիան հանուն Վրաստանի» և «Լելո - ուժեղ Վրաստան» կուսակցությունները ընտրությունների բոյկոտին չեն միանում։
