Կախեթիում ոստիականը ՆԳՆ-ին պատկանող մեքենայով վրաերթի է ենթարկել մեքենայով տեղաշարժվող Ուկրաինայի Խերսոնի շրջանից փախստականների ընտանիքին։ Վթարի պահին Ուկրաինայից փախստականների մեքենայում եղել են ծնողները և չորս երեխան, որոնցից երեքը՝ անչափահաս։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Գուրջաանիի շրջանի Կոլագ գյուղում։ Վրացի հյուրընկալողը, ում մոտ ժամանակավորապես բնակվում է Ուկրաինայից փախստականների ընտանիքը, նրանց տարել է մեկ այլ շրջան՝ պարզելու, թե արդյոք կարող են իրենց երեխաներին ընդունել դպրոցներից մեկում, քանի որ Կախեթիում Ուկրաինայից փախստականների համար դպրոցական կրթությունը հասանելի չէ։
Ինչպես «Վրաստանի լուրերին» են պատմել ականատեսները, վթարից հետո ոստիկանության աշխատակիցները փորձել են համոզել Ուկրաինայից փախստականների ընտանիքին։ Ինչպես նաև նրանց խորհուրդ են տվել չզանգել 112։ Փախստականների ընտանիքը դեպքի վայրում սպասել են ավելի քան երեք ժամ։ Ուկրաինայի քաղաքացի Անատոլի Կոբիցկին օգնություն է խնդրել միայն մեքենայի վերանորոգման հարցում։ Հենց այս մեքենայով է նրանց հաջողվել հեռանալ Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոնի շրջանից և ժամանել Վրաստան։ Ընտանիքը, բացի «Ջիգուլի» մակնիշի ավտոմեքենայից, ոչինչ չունի։
Ոստիկանության աշխատակիցները մեքենան վերանորոգելու համար տուժողներին սկզբում առաջարկել են 200 լարի, հետո առաջարկել են մինչև 300 լարի։ Փախստական ընտանիքի վրացի հյուրընկալողը մի քանի արհեստավորներից պարզել է, որ վթարի հետևանքով վնասված ավտոմեքենան վերանորոգելու համար անհրաժեշտ է առնվազն 500-600 լարի։ Ուկրաինայից փախստականների ընտանիքը դեպքի վայրում հավաքված ոստիկաններին, այդ թվում՝ ղեկավարներին, խնդրել է միայն մեքենան վերանորոգել։
Վթարի վայրում է գտնվել նաև պարեկային ոստիկանության բրիգադը։ Ոստիկանության աշխատակցին վարչական իրավախախտման համար մեղադրանք է առաջադրվել և տուգանվել 250 լարիով միայն այն բանից հետո, երբ ոստիկանները հայտնել են, որ ՆԳՆ մեքենան ապահովագրված է, և ապահովագրական ընկերությունը կզբաղվի դրանով։
Փախստական ընտանիքի վրացի հյուրընկալողին ասել են, որ վնասը կփոխհատուցի «PSP ապահովագրությունը»։ Մեքենայի վնասված մասերի վերանորոգումը մասնավոր ավտոսպասարկման կողմից պաշտոնապես գնահատվել է 1700 լարի, իսկ «PSP ապահովագրությունը» նախահաշիվը նվազեցրել է 100 լարիով և խոստացել Ուկրաինայից փախստականների ընտանիքին վճարել 1600 լարի։
Ճանապարհատրանսպորտային պատահարից անցել է երկու շաբաթ, սակայն «PSP ապահովագրությունը» տուժողին գումարը դեռ չի վճարել։ Որպես դրա պատճառ՝ ընկերությունից փախստականների վրացի հյուրընկալողին հայտնել են, որ տուժածն իր հետ չունի միջազգային անձնագիր, ոչ էլ բանկային հաշիվ ունի Վրաստանում։ Անատոլի Կոբիցկին «PSP ապահովագրությանը» տրամադրել է «Լիբերթի Բանկի» հաշվեհամարը, որը բացվել է նրա կնոջ անունով Վրաստան մուտք գործելիս՝ Ուկրաինայից փախստականների համար նախատեսված միանվագ օգնությունը (519 լարիի չափով) մուտքագրելու համար։ «PSP ապահովագրությանը» ներկայացրել են նաև ամուսնության վկայական, սակայն վնասված ավտոմեքենան վերանորոգելու համար անհրաժեշտ գումարը ընկերությունը դեռևս չի տվել Ուկրաինայից փախստականներին։
«Որքան շատ խոսեք այդ մասին, այնքան ավելի շատ խնդիրներ կառաջանան։ Խնդիրն օրենսդրության մեջ է, այդ պատճառով դիմեք համապատասխան մարմիններին»,- «Վրաստանի լուրերին»-ին ասել է «PSP ապահովագրության» վնասների բաժնի ներկայացուցիչ Բեքա Բադրիձեն։
«Վրաստանի լուրերն» այս հարցով պարզաբանման է սպասում ու ՆԳՆ-ից։ Նյութը կթարմացվի մեկնաբանությունը ստանալուց հետո: