Կախեթիում՝ Գոմբորիի ճանապարհին գտնվող ջրամբարում հայտնաբերվել է կնոջ դի։ Սպանության մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի քաղաքացի, մոտ 60 տարեկան տղամարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Սպանված կինը Ուզբեկստանի քաղաքացի է։ Ըստ տեղացիների՝ նա վերք է ունեցել գլխի հատվածում։ Ենթադրվում է, որ կնոջը նախ հարվածել են բութ առարկայով, ապա նետել Իորի գետը։
Դին ուղարկվել է փորձաքննության։ ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նշանակում է կանխամտածված սպանություն։
Անցյալ տարի Վրաստանում սպանվել է 21 կին, սպանության փորձ է կատարվել 19 կնոջ նկատմամբ։
2014-2022 թվականներին գրանցվել է 186 կանանց սպանության դեպք։ Ընտանեկան պատճառներով սպանվել է 92 կին, այլ պատճառներով՝ 94։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է կանանց սպանության փորձի 129 դեպք, որից 79-ը՝ ընտանեկան, 50-ը՝ այլ պատճառներով։
Գենդերային կամ ընտանեկան պատճառներով կնոջ կանխամտածված սպանությունը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
