Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (բուք, սահմանափակ տեսանելիություն) Ախալքալաք-Կարծախ ճանապարհին, Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ և Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-147 կմ հատվածում (Այազմա-Նինոծմինդա) բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:
Առատ ձյան, բքի և ձնահյուսի վտանգի պատճառով տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելված է նաև Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհի 30-35 կմ հատվածում։
Առատ ձյան, ձնահյուսի վտանգի և սահմանափակ տեսանելիության պատճառով Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի Նաքերալայի լեռնանցքում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Ձյան առատ տեղումների և ձնահյուսի վտանգի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլ ավտոճանապարհի 30-193 կմ (Ջվարի-Լասդիլ) հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ավտոճանապարհի 36-60 կմ (Թեթրիծղլեբի-Վերոնա) հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն ամենագնաց տրանսպորտային միջոցներով (երկու և ավելի շարժիչ կամուրջներով):
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ 27-158 կմ հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ մյուս տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Սաստիկ ձյան պատճառով Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհին արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ մինչև փետրվարի 8-ը Վրաստանում սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով, տեղ-տեղ առատ (հիմնականում արևմտյան շրջաններում), լեռնային շրջաններում սպասվում է մառախուղ, բուք, ճանապարհներին մերկասառույց, ձնահյուսի վտանգ, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում։ Ծովում հնարավոր է ուժեղ՝ մինչև 6 բալանոց փոթորիկ։ Փետրվարի 6-ին սպասվում է շատ ուժեղ քամի։
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում և սողանքային-հեղեղային գործընթացների սկիզբ և ակտիվացում լեռնային շրջաններում։
