Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի սպանության մեջ մեղադրվող տղամարդուն։ 1998 թվականին ծնված Բ.Ջ․-ին սպառնում է 16-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
ՆԳ նախարարության տեղեկության համաձայն՝ հետաքննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին, Դիդի Դիղոմի թաղամասում, մեղադրյալը վիճաբանության ժամանակ սառը զենքով, սեփական տանը բազմաթիվ վնասվածքներ է հասցրել 1987 թվականին ծնված Կեսարիա Աբրամիձեին և թաքնվել դեպքի վայրից։ Վիրավոր կինը ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել է։
«Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հանցագործություն կատարած անձը տաք հետքերով հայտնաբերվել և ձերբակալվել է։ Հանցագործության զենքը՝ դանակը, որպես ապացույց առգրավվել է»,- հայտնել են ՆԳՆ-ից։
Գործը քննվում է քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «Թ» և «Մ» կետերով, որը վերաբերում է դիտավորությամբ առանձնակի դաժանությամբ և գենդերով պայմանավորված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությանը։
