Կիևի դատարանը Սաակաշվիլիին ժամանակավորապես Ուկրաինա տեղափոխելու որոշում է կայացրել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Կիևի դատարանը, որը քննում է Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի գործը, որոշել է Սաակաշվիլիին ժամանակավորապես տեղափոխել Ուկրաինա։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նախ պետք է ասենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է։ Այս անձը ճանաչվել է տուժող, և ուկրաինական օրենսդրության համաձայն՝ նա դատարանում ցուցմունք տալու լիարժեք իրավունք ունի։ Ես խնդիր չեմ տեսնում, թե ինչու պետք է Վրաստանի կառավարությունը մերժի մեզ։ Սակայն, եթե դա տեղի ունենա, մենք պատրաստ ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Կարևոր չէ՝ խոսքը նախկին նախագահի, թե շարքային քաղաքացու մասին է, դատարանն այս որոշումը կայացրել է»,- «Մթավարի» ալիքին ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Վադիմ Զավորիտնին։

Միխեիլ Սաակաշվիլիի վրացի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն պարզաբանել է, որ ուկրաինական դատարանը դիտարկում է Ուկրաինայում Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը։

«Մի քանի անգամ սխալ տեղեկություն է տարածվել, թե իբր ուկրաինական դատարանը քննարկում է Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի փաստերը։ Ճիշտ տեղեկություն է, որ ուկրաինական դատարանը քննարկում է և գործ է հարուցել՝ կապված հենց Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Սաակաշվիլին այս գործով հայտնի է որպես տուժող։

Նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել՝ որպես վկա հարցաքննել Սաակաշվիլիին, իսկ ուկրաինական դատարանը որոշում է կայացրել Սաակաշվիլիին Վրաստանից տեղափոխել Ուկրաինա, որտեղ նա պետք է հարցաքննվի։ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը դատարանի այս որոշումը կփոխանցի Վրաստան, և նրանք կորոշեն՝ հանձնե՞լ Սաակաշվիլիին որպես վկա, թե՞ ոչ»,- ասել է Շալվա Խաճապուրիձեն։

Միխեիլ Սաակաշվիլին, ով 2004-2013 թվականներին եղել է Վրաստանի նախագահը, ներկայումս Ուկրաինայի քաղաքացի է։ Նա Վրաստան է վերադարձել մեկ տարի առաջ և ձերբակալվել Թբիլիսիում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախորդ օրը։

Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է վեց տարվա ազատազրկման պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված Սահմանադրական անվտանգության վարչության աշխատակիցներին ներում շնորհելու գործերով։ Սաակաշվիլին մեղադրվում է նաև «Իմեդի» հեռուստաընկերության, նոյեմբերի 7-ի բողոքի ակցիան ցրելու, Պատարկացիշվիլիի ունեցվածքին ապօրինի տիրանալու և պետական ​​պաշտպանության հատուկ ծառայությանը պատկանող 9 024 367 լարիի յուրացման գործերով։

Սաակաշվիլին մեղադրանքները համարում է քաղաքական դրդապատճառներ։ Նա հացադուլ է հայտարարել ձերբակալության օրը։ Երկարատև հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը վատացել է։ Նա նախ բուժվել են Գորիի զինվորական հոսպիտալում, ապա վերադարձվել բանտ։ Մայիսի 12-ից Վրաստանի երրորդ նախագահը տեղավորվել է քրեակատարողական ծառայության «Վիվամեդ» բժշկական կլինիկա։ Փաստաբանի խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը ծանր է՝ նա չի կարող ուտել, հրաժարվել է դեղորայքից։ Ընտանիքի անդամները պահանջում են հետաձգել Սաակաշվիլիի պատիժը, իսկ նրան տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։