Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը խուզարկություն է իրականացնում նաև Քութայիսիում գտնվող գործարար Վալերի Տղեշելաշվիլիի տանը։ Ինչպես ասում է Տղեշելաշվիլին, առավոտյան նրա տուն են եկել նախ թաղային տեսուչները, իսկ հետո ֆինանսական ոստիկանության աշխատակիցները, ովքեր ասել են, որ կասկածում են, որ նա կապ ունի քոլ ցենտրերի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Վերջին 10 տարին Վրաստանում չեմ եղել, մի քանի ամիս առաջ եմ եկել ու ծնողներիս տանն եմ։ Ես շոկի մեջ եմ։ Քննիչը թղթի վրա գրել է, որ պետք է խուզարկություն կատարի, քանի որ կասկածում է, որ ես զբաղվում եմ քոլ ցենտրերի հետ կապված գործունեությամբ։ Ես կապ չեմ ունեցել քոլ ցենտրերի հետ։ Ես հիմնականում կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում եմ, զբաղվում եմ գնումների համակարգերով: Ես երբեք կապ չեմ ունեցել քոլ ցենտրերի հետ։ Այն, ինչին նրանք ցանկանում են հասնել, մարդկանց վախեցնելն է։ Մեր ընտանիքը «քոցերի» կողմնակից չէ և երբեք էլ չի եղել»,- ասել է Տղեշելաշվիլին։
Նրա խոսքով՝ քննչական ծառայության աշխատակիցները Քութայիսիի քաղաքապետարանից երկու վկա են բերել և խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը չեն ներկայացրել։
Այսօր՝ հոկտեմբերի 24-ի առավոտյան, ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մտել են ամերիկյան Atlantic Council հասարակական կազմակերպության վրացի աշխատակիցներ Էթո Բուզիաշվիլիի և Սոփո Գելավայի բնակարանները, որտեղից տարել են նոութբուքեր և հեռախոսներ։ Բուզիաշվիլին և Գելավան հետաքննում են ռուսական ապատեղեկատվությունը։ Բացի այդ, Սոփո Գելավայի ամուսինը՝ Գիորգի Նոնիաշվիլին, «Ֆեդերալիստներ» կուսակցության քաղխորհրդի անդամ է։
«Առավոտյան ժամը 8-ի սահմաններում եկան։ Ինձ չեն ասել, որ ֆինանսական ոստիկանությունից են։ Ասացին, որ գազի տեսչության ծառայությունից են, խնդիրն ինչ-որ արտահոսք է։ Մոտ 6 հոգի ներխուժեցին, սկսեցին ուղիղ խուզարկություն, հանեցին հեռախոսը, ինձ փաստաբան կանչելու հնարավորություն չտվեցին։ Նրանք հետաքրքրված էին փաստաթղթերով և տեխնիկայով, դա էր նրանց շարժառիթը: Սկսվեցին որոնումները։ Այն տևեց մոտ երկու ժամ, իսկ մնացած երկու ժամը ծախսվեց արձանագրության նախապատրաստման վրա։ Ինձ կանչել են հարցաքննության»,- ասել է Էթո Բուզիաշվիլին։
Նրա փաստաբանի տեղեկություններով՝ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հետաքննություն է վարում խարդախության, հարկերից խուսափելու և փողերի լվացման մեղադրանքով։
Քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում նաև ամերիկյան Concentrix Georgia ընկերության գրասենյակում, որը գտնվում է Թբիլիսիի Վակե թաղամասում։ Concentrix Georgia-ն խորհրդատվական ծառայություններ է մատուցում արտերկրում խոշոր բիզնես ընկերություններին:
