Քութայիսիի քաղաքային դատարանի դատավոր Նիկոլոզ Մարգվելաշվիլին 5000 լարիի գրավ է կիրառել Տղիբուլիի քաղաքապետարանի գնումների ծառայության ղեկավար Ջոնդո Քասրաշվիլիի նկատմամբ, ով մեղադրվում է երեխաների ներկայությամբ կնոջ հանդեպ բռնություն գործադրելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Ես ուզում եմ, որ հանուն երեխաներիս ամուսինս բանտում չմնա, քանի որ նա հրաշալի հայր է։ Երեխաները շատ են սիրում իրենց հորը»,- դատավարության ժամանակ ասել է Ջոնդո Քասրաշվիլիի կինը՝ Նինո Սուլաբերիձեն՝ հավելելով, որ ամուսինը մինչ այդ երբեք իր նկատմամբ ֆիզիկական բռնություն չի գործադրել։
«Դա առաջին դեպքն էր, որը հավանաբար տեղի է ունեցել ոչ սթափ վիճակում»,- ասել է կինը։
Դատախազությունը Քասրաշվիլիի համար պահանջել է ազատազրկում, սակայն դատավորը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը։ Ինչպես հայտնել է դատախազ Մարիամ Մելաձեն, որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարանում։
45-ամյա Ջոնդո Քասրաշվիլին ձերբակալվել է հունվարի 15-ին։ Գործի նյութերի համաձայն՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեղադրյալը՝ բնակելի տանը, գենդերային անհանդուրժողականության հիմքով, փոխադարձ վիճաբանության ժամանակ, անչափահաս երեխաների ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։
Դատախազությունը Ջոնդո Քասրաշվիլիի նկատմամբ մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով։ Հանցագործությունը պատժվում է հասարակական աշխատանքով՝ 200-ից 400 ժամ ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-ից 3 տարի ժամկետով, զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։
2023 թվականի 9 ամիսների տվյալներով՝ ընտանեկան հանցագործության համար քրեական հետապնդում է սկսվել 4 031 անձի նկատմամբ, իսկ ազատազրկման պահանջի չափը 91 տոկոս է։ 2023 թվականի 9 ամսում դատարանը բավարարել է ընտանեկան հանցագործության համար որպես խափանման միջոց կալանքը ընտրելու միջնորդությունների 55%-ը։
