Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ բարձրագույն կրթության համակարգը «որակապես վերափոխելու» համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, որը կաշխատի համալսարանների բարեփոխումների վրա։ Հանձնաժողովը կգլխավորի անձամբ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
«Մենք կարևոր, հավակնոտ խնդիր ունենք բուհերի բարեփոխումների ուղղությամբ։ Ստեղծում ենք կառավարական հանձնաժողով, որն աշխատելու է բուհերի բարեփոխումների ուղղությամբ։ 4 տարվա հեռանկարում մենք պետք է որակապես վերափոխենք համալսարանական համակարգը, բարձրագույն կրթության համակարգը մեր երկրում»,- ասել է Կոբախիձեն կառավարության վարչակազմում այսօր կայացած հանդիպմանը։
Նրա գնահատմամբ՝ Վրաստանում բարձրագույն կրթության որակը գոհացուցիչ չէ, թեև այս ուղղությամբ «ռեսուրսները շատ մեծ են»։
«Ազատորեն հնարավոր է, որ վրացի ուսանողը Վրաստանում ստանա նույն որակի կրթությունը, ինչ ստանում է, օրինակ, եվրոպական երկրներում։ Դրա համար պետք է կոնկրետ գրավոր ծրագիր կազմվի, և կառավարական հանձնաժողովը կաշխատի դրա վրա։ Կառավարական հանձնաժողովը կղեկավարեմ ես, տեղակալը կլինի պարոն Ալեքսանդր Ծուլաձեն, իսկ հանձնաժողովի քարտուղարը կլինի պարոն Լևան Իզորիան, ով վարչապետի խորհրդականն է կրթության և գիտության հարցերով։ Մենք չպետք է կորցնենք ոչ մի օր, մենք պետք է լիովին հասնենք դրված նպատակին 4 տարի անց»,- ասել է Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեն համալսարանի բարեփոխումների հետ կապված ծրագրերի մասին խոսել է դեռ 2024 թվականի մայիսին։ Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ նա կենտրոնացել է Թբիլիսիի պետական համալսարանի վրա և ասել, որ «դասախոսների մեծ մասն ընտրվում է բացառապես քաղաքական հողի վրա»։
«Մենք կունենանք որակապես վերադասավորված համակարգ, որտեղ ինչ-որ մեկի քաղաքական շահերը սպասարկելու փոխարեն, բարձրագույն ուսումնական հաստատությունը և ցանկացած պետական բուհ կենտրոնացած կլինի բարձրորակ կրթություն ապահովելու վրա», - ասել է Իրակլի Կոբախիձեն հանրային հեռարձակողին։
Նույն հարցազրույցում Կոբախիձեն ենթադրություն է արել, որ բարեփոխումներին կարող են հաջորդել այնպիսի բողոքներ, ինչպես եղավ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենքի ընդունման ժամանակ։
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Իրակլի Կոբախիձեն նշել է «Վրացական երազանքի» խնդիրը՝ երկրում ստեղծել «երկու հատուկ կրթական հանգույցներ»՝ ի դեմս Թբիլիսիի պետական համալսարանի և Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած Քութայիսիի միջազգային համալսարանի։ Նրա խոսքով՝ այս բուհերը կրթության տրամադրման առումով կունենան հավասար նշանակություն։
