«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանում Եվրոպական միության դեսպան Պավել Հերչինսկիին անվանել է ցույցերի ժամանակ «բռնության» հանցակից և հրահրող։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 2 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 3 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 4 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 5 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
- 6 Մզիա Ամաղլոբելին բոլոր անարդարացիորեն ձերբակալվածների խիզախության խորհրդանիշն է․ Կալլաս և Կոս
Կոբախիձեն անդրադարձել է դեսպանի այն հայտարարությանը, թե Եվրամիությունն աշխատում է պատժամիջոցներ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության մեղավորներին։
«ԵՄ դեսպանը պարտվել է ընտրություններում, և նրա վիճակը պայմանավորված է այս ամենով։ Հիշում եք, որ նա բացահայտ քարոզչություն էր անում «հավաքական Ազգային շարժման» օգտին և «Վրացական երազանքի» դեմ։
Դուք գիտեք, որ նա ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում տեղի ունեցած բռնի ցույցերը։ Ուստի, ցավոք, այս անձը նույնպես բռնության մեղսակից է և շարունակում է խրախուսել բռնությունը, թեև նրա փորձն այս դեպքում արդեն չի հաջողվում։
Վրաց հասարակությունն ամեն ինչ գիտի։ Վրաց հասարակությունը գիտի, թե որքան «խաղաղ» են եղել նոյեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Վրաստանում անցկացված հանրահավաքները, և վրաց հասարակությունը լավ գիտի, թե ինչպես արձագանքեց վրացական պետությունը այս ամենին։ Մեզ հաջողվեց կանխել բռնությունը, որն ուներ հեռուն գնացող ծրագրեր: Հիմնական նպատակը «հավաքական Ազգային շարժման» վերադարձն էր իշխանության, ինչը, բնականաբար, վրացական պետությունը թույլ չտվեց»,- ասել է Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Պավել Հերչինսկին «գործում է անմիջականորեն «դիփ սթեյթի» ցուցումներով» և վրաց հասարակության աչքին «փոշի է փչում»։
«Ասում է՝ խաղաղ հանրահավաքներ են եղել։ Սա ամոթ չէ՞։ Ո՞րն էր խաղաղ։ Պատերազմի 5-օրյա իմիտացիա ունեին, իսկ բռնի ցուցարարներն իրենք էին ասում՝ սա խաղաղությո՞ւն է։ Որտե՞ղ էին խաղաղ հանրահավաքները։ Ամոթ է։ Թբիլիսիում խաղաղ ցույցեր եղե՞լ են։
Երեկ՝ փետրվարի 24-ին, Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող ընդունել բռնությունը, անպատժելիությունն ու ահաբեկումը, որը Վրաստանում շարունակվում է գրեթե երեք ամիս։ Դիվանագետի խոսքով՝ հենց դրա համար են աշխատում մարդու իրավունքների խախտման համար պատասխանատուների դեմ պատժամիջոցների վրա։ Բացի այդ, Պավել Հերչինսկին նշել է, որ պատժամիջոցների հետ կապված Եվրամիության ցանկացած որոշում պահանջում է միասնություն, որը դեռ չկա, և «ցավոք, կան անդամ երկրներ, որոնք չունեն միասնական դիրքորոշում»։
Փետրվարի 24-ին Բրյուսելում կայացել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը վարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Ըստ Կալլասի, այն քայլերը, որ անում է Վրաստանը, չեն տանում դեպի Եվրոպա։ Նա «տագնապալի վատթարացում» է անվանել «Վրացական երազանքի» կողմից ռեպրեսիվ օրենքների ընդունումը և ցուցարարների նկատմամբ ուժի չափից ավելի կիրառումը։ Կայա Կալլասի խոսքով՝ բոլոր ձերբակալված ցուցարարները պետք է ազատ արձակվեն։
