Կոբախիձեն «գլխավոր առաջնահերթությունների» թվում է նշել ՌԴ-ի հետ «պրագմատիկ քաղաքականությունը»

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախընտրական շտաբի ղեկավար Իրակլի Կոբախիձեն նախընտրական ծրագիրը ներկայացնելիս խոսել են նաև իշխող կուսակցության առաջիկա չորս տարիների արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նրա խոսքով՝ կառավարության «ամենակարևոր ազգային խնդիրը» Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունների թարմացումն է։

«Բնականաբար, մեզ դուր չի գալիս այսօրվա հարաբերությունների վիճակը։ Մեր կողմից արվում են բոլոր քայլերը հարաբերությունները թարմացնելու համար, և մենք վստահ ենք, որ հաջորդ տարի՝ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո, համապատասխան քայլեր կձեռնարկվեն, որոնք կապահովեն հարաբերությունների թարմացումը թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի ուղղությամբ»,- ասել է Կոբախիձեն։

Եվրոպական ինտեգրումը և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացումը երկրի հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթություններից են։ Վարչապետը կրկնել է, որ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրներից Վրաստանը կլինի ամենապատրաստը։

«Արդեն 2028 թվականին մենք պլան ունենք գերազանցել Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների 90 տոկոսը, իսկ DCFTA-ով նախատեսված պարտավորությունների 90 տոկոսը կկատարվեն մինչև 2028 թվականը, ինչը հետագայում կնպաստի մեր երկրի եվրոպական ինտեգրմանը։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը մեր առաջնահերթություններից է։

Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության խորացումը մեծ նշանակություն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից։ Մենք այստեղ մեծ առաջընթաց ենք գրանցել։ Անցյալ տարի ստորագրվել է համապատասխան համաձայնագիր, և մենք ունենք կոնկրետ նախաձեռնություններ, որոնք իրականացման փուլում են, և շնորհակալություն ենք հայտնում չինացի գործընկերներին այս աջակցության համար»,- ասել է Կոբախիձեն։

Նաև, ըստ վարչապետի, ամեն ինչ կարվի, որպեսզի Վրաստանն էլ ավելի խորացնի իր հարաբերությունները Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։

«Ինչ վերաբերում է հարևանության քաղաքականությանը, ապա մենք ունենք յուրահատուկ բարիդրացիական հարաբերություններ և ռազմավարական գործընկերություն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի հետ։ Հետագայում ամեն ինչ կարվի այդ հարաբերությունները խորացնելու համար։ Մեր երկիրը հնարավորինս նպաստում է խաղաղությանը մեր տարածաշրջանում, և դա կլինի մեր մոտեցումը նաև հաջորդ տարիներին։

Չճանաչման քաղաքականությունը շատ հաջող է այս տարիների ընթացքում։ Մինչև 2012 թվականը չորս պետություն ճանաչել է Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի անկախությունը և այս չորս պետությունները մնացին չորս պետություն, ինչը ողջ կառավարության, մասնավորապես՝ արտաքին գործերի նախարարության շատ մեծ ջանքերի արդյունքն է։ Շատ շնորհակալություն նախարարությանը և անձամբ նախարար Իլիա Դարչիաշվիլիին աշխատանքի համար։ Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը հիմնական առաջնահերթություններից են»,- ասել է վարչապետը։

Իրակլի Կոբախիձեն հոկտեմբերի 7-ին ներկայացրել է «Վրացական երազանքի» նախընտրական ծրագիրը։ Միջոցառմանը ներկա չեն եղել կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին և կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ Ի սկզբանե շնորհանդեսը նախատեսված էր հոկտեմբերի 1-ին, սակայն, ինչպես պարզաբանել է Կոբախիձեն, վարակվել է կորոնավիրուսով և այդ պատճառով այն հետաձգվել է։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):