Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարությունը կեղծիք է անվանել ու խորհուրդ տվել «հոգալ» Ուկրաինայի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 5 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Հունվարի 6-ին Մակրոնը Ֆրանսիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ վերջին տարիներին Ռուսաստանը ուժեղացրել է իր ագրեսիան, ինչպես նաև փոխել է իր ագրեսիվության բնույթը եվրոպացիների և մոլորակի մի զգալի մասի նկատմամբ։ Ինչպես նշել է նա, Ռուսաստանը կտրուկ փոխել է դաշինքը Հայաստանի հետ և աջակցել Ադրբեջանի գործողություններին, քանի որ առաջին անգամ երկիրն ունի «խիզախ վարչապետ», ով դեմ է արտահայտվել նրան, իսկ Վրաստանում ապակայունացրել և կեղծել է ընտրական գործընթացը։ Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանը նույնը փորձել է անել Մոլդովայում, սակայն ոչինչ չի ստացվել։ Նա երկար խոսել է նաև Ուկրաինայի մասին՝ նշելով, որ եվրոպացիները չպետք է թույլ տան, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում. «Մենք չենք կարող դա անել միջազգային կարգի պատճառով, մեր իսկ անվտանգության պատճառով»,- ասել է նա։
Իրակլի Կոբախիձեն Սուրբ Ծննդյան գիշերը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Էմանուել Մակրոնին։ Նրա խոսքով, եթե Ռուսաստանը ինչ-որ տեղ միջամտում է, դա Ուկրաինան է, և «բոլորը լավ կլինի» հոգ տանեն դրա մասին։ Կոբախիձեն, ինչպես և Ռուսաստանի իշխանությունը, Արևմուտքին է մեղադրում Ուկրաինան «կործանելու» մեջ։
«Ֆրանսիայի նախագահը պետք է հոգա Ուկրաինայի մասին, որին դատապարտեցին կործանման։ Ես խոսում եմ այն մասին, ինչը իրական խնդիր է։ Ես չեմ կարող մեկնաբանել կեղծիքը։ Մեկնաբանում եմ բոլորի առջև ծառացած խնդիրը։ Դա կործանված Ուկրաինան է»,- ասել է Կոբախիձեն։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին, սակայն ընդդիմադիր կուսակցությունները և հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդյունքները կեղծված են համարում։
Ընտրություններից մեկ ամիս անց՝ նոյեմբերի 28-ին, Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանքը» մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի մտցնի ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելու հարցը։ Այս որոշումից հետո սկսվեցին զանգվածային բողոքի ցույցեր, որոնք բազմիցս ցրվեցին ոչ լեգիտիմ իշխանության կողմից։ «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ զրույցում Էմանուել Մակրոնը պահանջել է ազատ արձակել բոլոր կամայական ձերբակալվածներին և հարգել հավաքների ազատությունը։
Թբիլիսիում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 40 օր։ Հիմնական պահանջը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։
