Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ով Սոխումիի անկման օրը Վրաստանի միասնության համար պայքարում զոհված Հերոսների հուշահամալիրում էր, լրագրողների այն հարցը, թե ինչու Միավորված ազգերի կազմակերպությունում ունեցած ելույթի ժամանակ չի հիշատակել Ռուսաստանը, որակել է որպես շահարկում:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
«Խոսվել է օկուպացիայի մասին, Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի մասին։ Մենք խոսեցինք բոլոր թեմաներից, եթե ուշադիր լսել եք։ ... [Վրաստանի տարածքները] օկուպացված են Ռուսաստանի Դաշնության կողմից, սա շատ լավ գիտեն բոլորը։ Ի դեպ, մենք չենք կարող դա ընդունել տալ Եվրամիությանը... Ես հո խոսե՞լ եմ օկուպացիայի մասին»,- ասել է Կոբախիձեն։
Հարցին, թե արդյոք Ռուսաստանը օկուպանտ է, վարչապետն ասել է. «Ռուսաստանը օկուպացրել է Վրաստանի տարածքների 20 տոկոսը։ Սա, իհարկե, փաստ է, որը ոչ ոք չի հերքում»:
Սեպտեմբերի 25-ին Վրաստանի վարչապետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում և կենտրոնացել խաղաղության կարևորության վրա։ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմը ստեղծել է «աննախադեպ մասշտաբի անորոշություն» և ընդգծել, որ Վրաստանի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը «բացարձակ ամուր և անսասան է»։
Ինչպես ասել է վարչապետը, չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի տարածքի 20%-ն անօրինական կերպով օկուպացված է, «մենք շարունակում ենք առաջ շարժվել»։ Նա ՄԱԿ-ի ամբիոնից նաև դիմել է օկուպացված տարածքների բնակիչներին.
«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և դիմել մեր ժողովրդին, որը գտնվում է օկուպացիոն գծից այն կողմ՝ Աբխազիայում և Ցխինվալիի շրջաններում։ Մեր բոլոր քայլերն ուղղված են մեր ժողովրդին օգնելուն, և մի օր մենք մեր երեխաների հետ միասին կարող ենք ապրել երջանիկ, միասնական և զարգացած Վրաստանում։ Օկուպացիոն գծի այս կողմում մենք ձեզ միշտ գրկաբաց կընդունենք։ Մենք պետք է վերականգնենք մեր երկրի բոլոր ավերված կամուրջները»,- ասել է Կոբախիձեն։
Խոսելով Ուկրաինայում ընթացող պատերազմի, ինչպես նաև Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանի մասին՝ վարչապետը երբեք չի հիշատակել Ռուսաստանը։ ՄԱԿ-ի «Ապագայի գագաթնաժողովում» և Անվտանգության խորհրդի նիստում ելույթների ժամանակ նույնպես նա խուսափել է Ռուսաստանի մասին հիշատակելուց։
