«Կա մի քանի հարուստ NGO, որոնք ֆինանսավորվում են տարբեր աղբյուրներից։ Երբ նրանք հանդես են գալիս քաղաքական պահանջներով և քաղաքական հավակնություններ են դրսևորում, առավել ևս բարոյական պարտավորություն ունեն հանրությանը ցուցաբերել թափանցիկության բարձր աստիճան, սակայն տեսնում ենք, որ նրանց ծախսերը թափանցիկ չեն և հասարակությունը որևէ տեղեկություն չունի դրա մասին, ինչը ռիսկեր է ստեղծում։ Մեր երկիրը փոքր պետություն է և բնականաբար խոցելի է տարբեր ռիսկերի հանդեպ»,- սեպտեմբերի 13-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Կոբախիձեն պատասխանել է լրագրողների հարցերին Վրաստանի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար 12 կետերի կատարման ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբերում ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցության մասին:
«Ֆինանսական առումով ոչ միայն քաղաքական կուսակցությունները պետք է թափանցիկ լինեն, այլ նաև նույնը վերաբերում է ՀԿ-ներին, հատկապես ամենահարուստ ՀԿ-ներին, որոնք անմիջականորեն ներգրավված են քաղաքական գործընթացներում և ուղղակիորեն արտահայտում են իրենց քաղաքական նախասիրությունները։ Ինչո՞ւ նրանց գործունեությունը թափանցիկ չէ, սա բնականաբար հարցեր է առաջացնում։ Ինչ վերաբերում է նաև նման ՀԿ-ներին, որոնք աշխատում են ապատեղեկատվություն բացահայտելու ուղղությամբ, հաճախ այդպիսի ՀԿ-ները, դրանցից մեկը օրինակ factcheck-ն է, շատ հաճախ իրենք են տարածում ապատեղեկատվություն, իրական ստեր։ Նրանք ունեն նաև ուղղակի քաղաքական շահեր։ Եթե հետևենք նրանց արմատներին ու հիմնադիրներին, ապա շատ հեշտ է գտնել կոնկրետ անուն-ազգանուններ նման ՀԿ-ների ետևում, որոնք անմիջականորեն առնչվում են արմատական ընդդիմությանը։
Մենք մեծ հարցականներ չունենք, թե ինչու են նրանք զբաղվում քաղաքական գործունեությամբ, հասարակությունը պետք է այս ամենի վերաբերյալ իր հիմնավորումը զարգացնի և այս առումով կարևոր է, որ նրանց ծախսերը հասարակության համար թափանցիկ լինեն»,- «Վրացական երազանքի» նախագահը պարզաբանել են, որ իշխող կուսակցությունն այս փուլում չի դիտարկում հասարակական կազմակերպություններին օրենքով պարտադրելու նախաձեռնությունը՝ հրապարակել եկամուտների և ծախսերի մասին տեղեկությունը.
«Այսօր օրենքով պարտավոր չեն դա անել, բայց սա մի տեսակ բարոյական պարտավորություն է, եթե հանրությանը ավելի շատ ասեն իրենց ծախսերի մասին, շատ լավ կլինի և հանրությունը լրացուցիչ հետևություններ կանի։ Այս փուլում նման հարց չի քննարկվում։ Եթե հետագայում ինչ-որ բան դիտարկենք, նախ հանրությանը կասենք»։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED), ինչպես նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստան» (TI) ոչ կառավարական կազմակերպությունները չեն մասնակցի հանրային պաշտպանի ընտրության հետ կապված ստեղծված աշխատանքային խմբին.
«Ինչ վերաբերում է այս գործընթացից երկու ՀԿ-ների դուրս մնալուն, ապա կարծում եմ, որ դա շատ հեշտ հասկանալի է հանրությանը։ Նրանք ուղիղ դուրս են եկել քաղաքական պահանջներով։ ISFED-ը նախ կեղծեց «Piviti»-ն (ձայների զուգահեռ հաշվարկի արդյունքները) և ներգրավվեց հեղափոխական գործընթացներին, իսկ հետո ուղղակիորեն կանգնեց բեմում՝ Ռուսթավելիի պողոտայում և ուղղակիորեն քաղաքական պահանջ ներկայացրեց, պահանջելով՝ կառավարության հրաժարականը։ Երկու անգամ նա ներգրավվել է հեղափոխական գործընթացների մեջ և երկու անգամ էլ ձախողվել է այդ մտադրության մեջ։ Երկրորդը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլն» է (այլևս չեմ նշում Մշվենիերաձեին և այլն), որը նույնպես բեմում էր և մասնակցում էր ընտրությունների հետ կապված կեղծիքների քարոզարշավին։ Բնականաբար, նրանց տեղը չի կարող լինել որևէ աշխատանքային գործընթացում, որովհետև նրանք այլևս հասարակական կազմակերպություններ չեն, նրանք իրենց դիրքավորել են որպես քաղաքական կուսակցություններ։ Միակ բանը, որ նրանց տարբերում է այլ հասարակական կազմակերպություններից, հարստությունն է։ Նրանք ավելի հարուստ են, քան մյուսները: Նրանց հեղինակությունը հասարակության մեջ շատ ցածր է, կոմպետենտությունը, որակավորումը՝ շատ ցածր։ Նման պայմաններում չեմ կարծում, որ հանրության համար որևէ կերպ ցավալի է, որ ISFED-ն ու TI-ը չներգրավվեն աշխատանքային գործընթացներին։ Գործընկերների համար, հավանաբար, վատ պետք է լիներ «Piviti»-ը կեղծելը և բեմում կանգնելը։ Երբ բացահայտվում ես նման խարդախության մեջ, պետք է հնարավորինս զուսպ լինես առնվազն մեկ տարի, իսկ այս կեղծիքից մեկ տարի անց նրանք ուղիղ բեմում կանգնած են քաղաքական պահանջներով։ ISFED-ի հետ կապված ամեն ինչ պարզ է: Նրանց համար տեղ չի լինի աշխատանքային գործընթացում, որում պետք է ներգրավվեն ոչ կառավարական կազմակերպությունները»,- ասել է Կոբախիձեն։
Ըստ «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության» գործադիր տնօրեն Նինո Դոլիձեի՝ «Վրացական երազանքի» հայտարարությունները ճնշումների և հալածանքների ձև են ստացել.
«Շատ տխուր է հատկապես այն գործընթացում, երբ երկիրը սպասում է ԵՄ թեկնածուի կարգավիճակին։ Սա, իհարկե, եվրոպական ճանապարհը չէ։ Եվրոպայում այդպես չեն վարվում քաղաքացիական կազմակերպությունների հետ կապված»։
Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Նիկա Սիմոնիշվիլիի խոսքով, «Վրացական երազանքը» հետաքրքրված է քննադատական հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրներով, սակայն չի անհանգստանում «Ալտինֆո»-ի և նրա գործընկերների ֆինանսավորմամբ։ Արևմտամետ արժեքների լոբբինգի պատճառով այժմ ոչ կառավարական հատվածը վտանգված է իշխանության կողմից, իսկ ռուսամետ ուժերի կազմակերպած զանգվածային բռնությունների մասին լռում են։ Հասարակական սեկտորի ֆինանսավորման աղբյուրներն էլ են բաց, իսկ թե ինչի վրա է ծախսվում այս գումարը, պետք է ուշադրությամբ փնտրել կայքում, եթե ինչ-որ բան չես տեսնում ու քեզ հետաքրքրում է, դա էլ չի թաքցվում: Միջազգային աուդիտորական ընկերությունները ստուգում են մեր միջոցները ծախսելու նպատակաուղղվածությունը, և մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է։ Մարդկանց հետաքրքրում է, որ պետական պաշտոնյաներն ու նրանց հարազատները ուտում են պետական բյուջեն, այլ ոչ թե մեր ֆինանսները, որոնք արդեն լավ ստուգված են»,- Կոբախիձեի հայտարարությանը արձագանքել է Նիկա Սիմոնիշվիլին։
«Վրաստանի լուրերի» ֆակտմետրը ստուգել և պարզել է, որ Իրակլի Կոբախիձեի այն պնդումը, թե խոշոր ոչ կառավարական կազմակերպությունների ծախսերը թափանցիկ չեն և հանրությանը հասանելի չէ այդ տեղեկությանը սուտ է։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Վրաստան» կայքը բացահայտ հրապարակել է ֆինանսավորման, դոնորների, ծրագրի վերջնաժամկետների և գործունեության մասին տեղեկություն։ Ըստ այդ տվյալների՝ ներկայումս կազմակերպությունն ունի 5 ծրագիր, որոնցից ամենամեծը Շվեդիայի զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) դրամաշնորհն է, որի գումարը կազմում է գրեթե 15 մլն շվեդական կրոն։ Այս դրամաշնորհով TI-ն 2022-2025 թվականներին թափանցիկ և հաշվետու ինստիտուտների միջոցով Վրաստանում կոռուպցիայի նվազեցման ծրագիր է իրականացնում: 2019-2025 թվականներին USAID-ի կողմից ունի 475 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման և ընտրական գործընթացում վարչական ռեսուրսների օգտագործման մոնիտորինգի համար: 2022-2028 թվականներին ԵՄ-Վրաստան ասոցացման օրակարգի իրականացման համար Եվրոպական հիմնադրամի դրամաշնորհի չափը կազմում է 204 292 լարի։
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ – Վրաստան» կայքում հրապարակված է նաև 2004-ից 2021 թվականների տարեկան հաշվետվությունները։ 2021 թվականի հաշվետվության համաձայն՝ կազմակերպության եկամուտը կազմել է 4,142,968 լարի, 2020 թվականին՝ 5,004,221 լարի, 2019 թվականին՝ 4 126 265 լարի, 2018 թվականին՝ 3 775 214 լարի, 2017 թվականին՝ 4.053.619 լարի, 2016 թվականին՝ 2.476.755 լարի, 2015 թվականին՝ 2.254.047 լարի, իսկ 2014 թվականին՝ 1 862 643 լարի:
Հաշվետվությունները ներառում են տեղեկատվություն գործունեության, նախագծերի և իրականացված գործողությունների, աշխատակիցների, դոնորների և, ի թիվս այլոց, ֆինանսական տվյալների, աշխատակիցների և փորձագետների աշխատավարձերի, ծրագրային գործունեության, ճանապարհորդության, հաղորդակցության և այլնի վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է անկախ աուդիտորի եզրակացությունը:
Ինչ վերաբերում է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակությանը», ապա կազմակերպությունն իր կայքում հրապարակում է տարեկան հաշվետվությունները 2017 թվականից։ Զեկույցները ներառում են տեղեկություն գործունեության հիմնական ուղղությունների, ձեռք բերված արդյունքների, ծրագրերի և դոնորների, ապագա ծրագրերի մասին:
Համաձայն 2021 թվականի հաշվետվության՝ ISFED-ը որպես դրամաշնորհ ստացել է 171,571 լարի Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունից՝ 2021-2022 թվականներին ապատեղեկատվության դեմ հանրային դիմադրությունը ուժեղացնելու համար: 284,270 լարի՝ Վրաստանում Նիդեռլանդների դեսպանատնից, 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սոցիալական մեդիայի անվտանգ օգտագործումը խրախուսելու համար: 130,752 ԱՄՆ դոլար «National Endowment for Democracy» (NED) ամերիկյան հիմնադրամից՝ 2021-2022 թվականներին Վրաստանում ընտրությունների վստահելիությունը պաշտպանելու համար: 58,721 ԱՄՆ դոլար Սևծովյան վստահության հիմնադրամից՝ տեղական քաղաքացիական հասարակության երիտասարդ առաջնորդների ամրապնդման համար: Բաց հասարակության հիմնադրամից 38,794 ԱՄՆ դոլար՝ ապահովելու 2021 թվականի ինքնակառավարման ընտրությունների անցկացումը ազատ և արդար միջավայրում: 900,000 ԱՄՆ դոլար Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտից (EWMI)՝ 2022-2024 թվականների ընտրություններում հաշվետվողականությունը, արդարությունը և բարեփոխումները խթանելու համար:
Մյուս հասարակական կազմակերպությունները նույնպես հրապարակել են իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները իրենց կայքերում.
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2021 թվականին ստացել է ընդհանուր առմամբ 4,987,278 լարի՝ դրամաշնորհների, նվիրատվությունների և անդամակցության տեսքով։ Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպությունում բազմաթիվ աշխատատեղերով աշխատանքի է տեղավորվել 106 աշխատակից, այդ թվում՝ 43-ը շրջաններում։ Նրանց աշխատանքի վարձատրության ընդհանուր ֆոնդը կազմել է 2 333 896 լարի։ Միանվագ հոնորարներ են տրվել 766 անձի՝ ընդհանուր 693 931 լարի։
Մեդիայի զարգացման հիմնադրամ - կազմակերպության ընդհանուր եկամուտը 2021 թվականին կազմել է 544 448 եվրո, որից 38%-ը դրամաշնորհային եկամուտ է, իսկ 62%-ը՝ այլ պայմանագրերից։ Մեդիայի զարգացման հիմնադրամը իրականացնում է Facebook-ի երրորդ կողմի համագործակցության փաստերի ստուգման ծրագիր:
Վրաստանի դեմոկրատական նախաձեռնություն - 2021 թվականին կազմակերպության տարեկան եկամուտը կազմել է 879 390 լարի։ Այստեղից 292 796 լարին Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտից, 266,205 լարին՝ Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալությունից, 168,965 լարին՝ Բաց հասարակության հիմնադրամից, իսկ 87 389 լարին՝ Եվրոպական ժողովրդավարության հիմնադրամից:
Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան (որին պատկանում է factcheck.ge-ն) կայքում հրապարակել է տեղեկություն ընթացիկ և ավարտված նախագծերի, նպատակների, դոնորների և ժամկետների մասին։