«Եվրախորհրդում մենք այս ամառ պայմանավորվեցինք բացել Վրաստանին ԵՄ անդամակցության հեռանկար տալ։ Կոչ եմ անում Վրաստանին քայլեր ձեռնարկել՝ կապված անհրաժեշտ բարեփոխումների հետ։ Մենք ուրախ կլինենք օգնել ձեզ Եվրամիություն գնալու ճանապարհին»,- «Twitter» սոցիալական ցանցում անդրադարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Եվրահանձնաժողովի հանձնարարականները կարևոր են այս ճանապարհին։ Ես գիտեմ, որ դրա համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի համատեղ, ազգային ջանքերը, և այդ իսկ պատճառով ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Գերմանիան կօգնի Վրաստանին այս հարցում։ Մեր երկկողմ հարաբերությունները սերտ են և բազմակողմ: Դրանք ընդգրկում են տնտեսության, էկոլոգիայի, էներգետիկայի և մշակույթի ողջ սպեկտրը։ Ուրախ ենք, որ Վրաստանում մեծ հետաքրքրություն կա գերմաներեն լեզվի և ակադեմիական փոխանակման նկատմամբ, ինչպես նաև, որպես երկկողմ գործընկեր, Վրաստանը մեզ համար կարևոր գործընկեր է զարգացման քաղաքականության առումով։
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան այս տարվա գլխավոր իրադարձությունն է: Գերմանիան աջակցում է Ուկրաինային, օգնում է նրան ռազմական, քաղաքական, հումանիտար և տնտեսական առումներով։ Վրաստանն ինքը ռուսական ագրեսիայի փորձ ունի, տխուր փորձ, 2008 թվականին հարձակման ենթարկվեց և դրանից հետո վրացական տարածքների մի մասը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Դաշնային կառավարությունը հետևողականորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Լավ է, որ Վրաստանն աջակցեց ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում էր Ռուսաստանի ագրեսիան, ինչպես նաև հայտարարեց, որ կկանխի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից խուսափելու բոլոր փորձերը»,- ասուլիսում ասել է Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով՝ Գերմանիայի համար կարևոր է Վրաստանի հետ էներգետիկ համագործակցությունը, և այս տարի դաշնային կառավարությունը գումար է հատկացրել դրա, ինչպես նաև Վրաստանի էներգետիկ անվտանգության համար։
«Մենք շատ կարևոր պատմական փուլի ենք ականատես լինում, որովհետև ընդամենը
մի քանի ամիս առաջ մեր երկիրը ստացավ եվրոպական հեռանկար, որի մասին մի քանի ամիս առաջ չէինք էլ կարող երազել, քանի որ իրավիճակն արմատապես փոխվեց Ուկրաինայում պատերազմ սկսվելուց հետո։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել պարոն կանցլերին։ Մի քանի օր առաջ դուք բարձրաձայն հայտարարեցիք, որ սատարում եք մեր երկրին, Վրաստանին, մեր երկրի եվրոպական հեռանկարին՝ Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին։ Պարոն կանցլեր, մենք խոսեցինք այս մասին, և ես ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել, որ կառավարող թիմը, մեր կառավարությունը բացարձակապես հավատարիմ է, մոտիվացված է, որ բոլոր տասներկու հանձնարարականները, որոնք սահմանվել են Եվրոպական խորհրդի կողմից, մեր կողմից իրականացվում են մանրակրկտորեն և ամբողջությամբ։ Նաև ուզում եմ ձեզ ասել, որ ես պարոն կանցլերին տեղեկացրել եմ այս մասին՝ մենք դուռը բացել ենք բոլոր ընդդիմադիր կուսակցությունների, վրացական քաղաքականության բոլոր դերակատարների առաջ, որպեսզի նրանք կարողանան մասնակցել այս գործընթացին, քանի որ կառավարությունը, իշխանությունները անհրաժեշտ է բոլորի ներգրավվածությունը, այդ թվում՝ ընդդիմության և քաղաքացիական հասարակության»,- նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նաև ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։ Ղարիբաշվիլին արտաքին գործերի նախարարի հետ Գերմանիայում է սեպտեմբերի 13-ից։
2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովը չաջակցեց Վրաստանին ԵՄ-ի թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուն, այլ կարգավիճակ շնորհեց Ուկրաինային և Մոլդովային։ Եվրահանձնաժողովը Վրաստանին սահմանել է 12 հանձնարարական՝ իրականացնելու.
- Լուծել քաղաքական բևեռացման խնդիրը՝ ապահովելով քաղաքական կուսակցությունների միջև համագործակցությունը, ապրիլի 19-ի համաձայնագրի ոգուն համապատասխան,
- Բոլոր պետական կառույցների լիարժեք գործունեության երաշխավորում, նրանց անկախության և արդյունավետ հաշվետվողականության ամրապնդում։ Ընտրական շրջանակի բարելավում` վերացնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի/Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված գործընթացներում հայտնաբերված բոլոր թերությունները,
- Լայն, ներառական և բազմակուսակցական խորհրդակցությունների արդյունքում դատաիրավական բարեփոխումների թափանցիկ և արդյունավետ ռազմավարության և գործողությունների ծրագրի ընդունում և իրականացում: Դատական համակարգի լիակատար անկախության, հաշվետվողականության և անաչառության ապահովում, ինչպես նաև իշխանությունների տարանջատման պաշտպանություն։ Դատավորների և գլխավոր դատախազի նշանակման գործընթացում հայտնաբերված թերությունների վերացում: Արդարադատության բարձրագույն խորհրդի հիմնովին բարեփոխման իրականացում և Գերագույն խորհրդի անդամների նշանակում։ Այս բոլոր միջոցները պետք է լիովին համապատասխանեն եվրոպական չափանիշներին և Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին։
- Հակակոռուպցիոն ծառայության անկախության ամրապնդում` հակակոռուպցիոն բոլոր հիմնական գործառույթների միավորմամբ, բարձր մակարդակի կոռուպցիոն դեպքերով խստորեն քննարկելու համար: Նոր Հատուկ քննչական ծառայության և Անձնական տվյալների պաշտպանության ծառայությանը համալրել իրենց մանդատին համապատասխան ռեսուրսներով և ապահովել նրանց ինստիտուցիոնալ անկախությունը,
- «Ապաօլիգարխացման» պարտավորության կատարում՝ վերացնելով անձնական շահերի ավելորդ ազդեցությունը տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում,
- Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ուժեղացում, իրավապահ մարմինների հաշվետվողականության և վերահսկողության ապահովում,
- Ավելի ուժեղ ջանքերի գործադրում՝ ապահովելու ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ մեդիա միջավայր՝ հատկապես ապահովելով, որ լրատվամիջոցների սեփականատերերի դեմ քրեական դատավարությունները համապատասխանում են ամենաբարձր իրավական չափանիշներին: Նախաձեռնել անաչառ, արդյունավետ և հրատապ հետաքննություն լրագրողների և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների անվտանգությանը վտանգ ստեղծելու փաստերի վերաբերյալ,
- Արագ քայլեր ձեռնարկել խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար, այդ թվում՝ բռնություն գործադրողների և սադրիչների ավելի արդյունավետ հետապնդման միջոցով,
- Հատկապես մեծացնել ջանքերը գենդերային հավասարության ամրապնդման և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ,
- Որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածության ապահովում բոլոր մակարդակներում,
- Օրենսդրության ընդունում, որպեսզի վրացական դատարաններն իրենց քննարկումներում ակտիվորեն հաշվի առնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները,
- Նոր հանրային պաշտպանի (օմբուդսմենի) ներկայացման գործընթացում նախապատվությունը պետք է տրվի անկախ անձին և այդ գործընթացն անցկացվի թափանցիկ: Պետք է ապահովվի գրասենյակի արդյունավետ ինստիտուցիոնալ անկախությունը։
Եվրահանձնաժողովը կհետևի Վրաստանի առաջընթացին թվարկված առաջնահերթությունների իրականացման գործընթացում և սեփական զեկույցը կներկայացնի 2023 թվականի աշնանը։