«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի վարչական կալանքի վերաբերյալ Բաթումիի քաղաքային դատարանի այսօրվա նիստը հետաձգվել է և տեղի կունենա մարտի 6-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Դատավոր Սալիխ Շաինիձեն որպես նիստը հետաձգելու պատճառ նշել է այն փաստը, որ Մզիա Ամաղլոբելիին և նրա ներկայացուցիչներին դեռևս չեն փոխանցվել վարչական իրավախախտման գործի նյութերը։
Բացի այդ, դատավորի խոսքով՝ հնարավոր չի եղել կալանքի տակ գտնվող Ամաղլոբելիին հրավիրել դատավարությանը։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Թամար Ծուլուկիձեն պարզաբանել է, որ նիստի մասին իրենք ընդհանրապես տեղեկություն չեն ստացել:
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» հիմնադիրն ու տնօրենը ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ Մզիա Ամաղլոբելին վարչական կարգով բերման է ենթարկվել բողոքի կպչուկ պիտակ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին ապտակելու համար։
Ըստ ոստիկանության կազմած վարչական կալանքի արձանագրության՝ Մզիա Ամաղլոբելին բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածով՝ ոստիկանին վիրավորելու համար, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Տեսագրություն կա, որում պարզ երևում է, թե ինչպես են Ամաղլոբելիին բերման ենթարկել այն բանից հետո, երբ նա ոստիկանության բաժնի շենքի ցանկապատին «Վրաստանը գործադուլ է անում» մակագրությամբ պիտակ փակցրել։
Ըստ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի»՝ պիտակ փակցնելը օրենքի խախտում չէ, ինչի պատճառով ոստիկանությունը կեղծել է արձանագրությունը և նշել, որ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ լուրջ բանավոր վիրավորանքի համար։
Բացի այդ, կեղծված վարչական իրավախախտման արձանագրության մեջ կեղծ գրված է, որ Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է Բաթումիի քաղաքային վարչության պետի տեղակալ Գոչա Վազաձեի կողմից։ Տեսանյութի համաձայն՝ ձերբակալողը Աջարիայի ոստիկանության բաժնի պետ Գրիգոլ Բեսելիան է։
Դատախազությունը և Բաթումիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Իսմաշվիլին օգտագործել են կեղծ վարչական կալանքի զեկույց՝ հիմնավորելու Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ նախնական կալանքի կիրառումը։
Մզիա Ամաղլոբելին արդեն 37 օր է՝ գտնվում է անօրինական կալանքի տակ, նույնքան օր է, ինչ հացադուլ է անում՝ ի նշան բողոքի։ Քրեական գործով հաջորդ դատական նիստը, որով դատախազությունը նրան մեղադրում է ոստիկանապետի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, նշանակված է մարտի 4-ին։
Ոստիկանության աշխատակցի վրա հարձակումը պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ։ Իրավապաշտպանների կարծիքով՝ Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ քրեական հետապնդումն անօրինական է և քաղաքական ռեպրեսիա է։
