«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ իրենք կփորձեն վերացնել իշխող կուսակցության «լուրջ թերությունը» և առաջադրել նախագահի թեկնածու, ով «բացառի ենթադրությունը, որ իրեն չի արդարացնի»։ Այս մասին Մդինարաձեն խոսել է մեծամասնության նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Մենք փորձելու ենք վերացնել այդ լուրջ թերությունը և առաջադրել այնպիսի թեկնածուի, որն ի սկզբանե կբացառի ենթադրությունը, որ իրեն չի արդարացնի։ Թիմի ներսում մենք արդեն քննարկում ենք բազմաթիվ թեկնածուներ։ Նախագահի թեկնածության հետ կապված վերջնական որոշումը կարող ենք հայտնել ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք»,- ասել է Մամուկա Մդինարաձեն։
Գործող նախագահի վերաբերյալ Մդինարաձեն նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլիին «մի քանի ուրբաթ է մնացել» պաշտոնավարելու։
Նոյեմբերի 13-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի նախագահի ընտրությունները «կկայանան շատ շուտով, հավանաբար հունվարի սկզբին», նորընտիր խորհրդարանի առաջին նիստից հետո։
Սալոմե Զուրաբիշվիլին, ով 2018 թվականի նախագահական ընտրություններում «Վրացական երազանքի» կողմից սատարվող անկախ թեկնածու էր, ուղղակի կարգով և համընդհանուր ընտրություններով ընտրված վերջին նախագահն է։ Վեցերորդ նախագահին կընտրի 300 հոգանոց ընտրական կոլեգիան, որի կազմում կընդգրկվեն Վրաստանի խորհրդարանի անդամները և Աբխազիայի և Աջարիայի ինքնավար հանրապետությունների ներկայացուցչական մարմինները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Ընտրություններ կանցկացվեն խորհրդարանում։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի ընտրական կոլեգիայի ոչ պակաս, քան 30 անդամը։
