Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության հրապարակման օրվանից ոչ ուշ, քան տասներորդ օրը՝ անկախ այն հանգամանքից՝ նախագահն այն կնշանակի, թե ոչ:
Լրահոս
Ռուսաստանում «օտարերկրյա գործակալները» կկարողանան տնօրինել իրենց փողերը միայն կարգավիճակը չեղարկելուց հետո
Կարծես Ռուսաստանը սպասում էր ընտրությունների արդյունքներին, Աբխազիայի բռնակցման գործընթացները բարդացան. Գախարիա
Ընթերցողի ընտրանի
- 1 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 Ես միակն էի, ով Իվանիշվիլիին ասում էր, որ խելագարություն է անում, հիմա նա ոչ ոք չունի. Գախարիա
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 ԿԸՀ-ի դիմումի հիման վրա կառավարությունը հոկտեմբերի 25-ը հայտարարել է ոչ աշխատանքային օր
- 6 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
«Վրաստանի Սահմանադրությունը հստակ ասում է, որ ընտրություններից հետո խորհրդարանի առաջին նիստը պետք է անցկացվի ոչ ուշ, քան ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո տասներորդ օրը։ Սա գրված է սահմանադրության մեջ։ Իհարկե, նախագահի արարքը ոչ մի դեպքում չի կարող ծածկել Վրաստանի Սահմանադրությունը։ Նրանք, ովքեր ծանոթ են տարրական իրավագիտությանը, անշուշտ կհաստատեն, որ Վրաստանի Սահմանադրությունն է, որը կծածկի նախագահի ակտը։ Ուստի, եթե ինչ-որ մեկը հակառակն է համոզում, նա խնդիր ունի կա՛մ իր որակավորման, կա՛մ ազնվության, կա՛մ երկուսի հետ»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
Վարչապետը, գնահատելով ընդդիմության առաջնորդների հայտարարությունները, ասել է, որ խորհրդարանին ընդդիմության լեգիտիմությունը պետք չէ։
«Խորհրդարանին անհրաժեշտ է վրաց ժողովրդի լեգիտիմությունը։ Վրաց ժողովուրդը համապատասխան լեգիտիմություն շնորհեց Վրաստանի խորհրդարանին և խորհրդարանական մեծամասնությանը։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա եթե ընդդիմությունը հրաժարվի հասարակության համապատասխան հատվածի կողմից իրեն տրված մանդատներից, նրանք կվիրավորեն իրենց համակիրներին, թեպետ դա իրենց գործն է։ Դուք տեսնում եք, որ ընդդիմությունն օրեցօր ավելի է փչացնում սեփական վարկանիշն ու դիրքը։ Նրանք դա անում են իրենց ձեռքերով։ Այն, ինչ մենք պետք է անեինք, ընդդիմության ներկայացուցիչներն անում են իրենց ձեռքերով»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստն անցկացվում է խորհրդարանական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից ոչ ուշ, քան տասներորդ օրը։ Նույն հոդվածի համաձայն՝ առաջին նիստը նշանակում է Վրաստանի նախագահը։ Խորհրդարանը իրավասու է աշխատանքը սկսել առաջին նիստից, եթե նիստին ներկա է խորհրդարանի ամբողջական կազմի մեծամասնությունը (76 պատգամավոր): Խորհրդարանը լիարժեք լիազորություններ է ձեռք բերում խորհրդարանի անդամների երկու երրորդի (100 պատգամավոր) լիազորության ճանաչման պահից։ Այս պահից դադարում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունները։
Նոյեմբերի 21-ին լրանում է ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արձանագրությունների հրապարակման ժամկետը։ Նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների 53,93%-ը (1 120 011 ընտրող)։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, որոնց միջև ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Կոալիցիա հանուն փոփոխությունների» - (11.037%)
- «Միասնություն-Ազգային շարժում» - (10․164%)
- «Ուժեղ Վրաստան» - (8․814%)
- «Գախարիան հանուն Վրաստանի» - (7․771%)
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես կարծում է, որ ընտրությունները «ամբողջովին կեղծվել են»։ Նրա խոսքով՝ Վրաստանը դարձել է «ռուսական հատուկ գործողությունների զոհ»։