Հատուկ քրեակատարողական ծառայությունը «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների ղեկավար Մզիա Ամաղլոբելիի հացադուլ սկսելուց 16-րդ օրը նրա մասին առաջին հայտարարությունն է տարածել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ ոչինչ չի ասվում Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին։ Դրանում կարդում ենք, որ «ամբաստանյալ Մ. Ա.-ին ցուցաբերվում է առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն և շարունակաբար մատուցվում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները»։
Բացի այդ, ինչպես նշում է գերատեսչությունը, Ամաղլոբելին գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո և անհապաղ արձագանքելու համար տեղավորվել է տեսահսկման համակարգով հագեցած խցում։
«Յուրաքանչյուր մեղադրյալի/դատապարտվածի անվտանգության և առողջության պաշտպանությունը մեր ծառայության առաջնահերթությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
Հատուկ քրեակատարողական ծառայությունը «առանձին քաղաքական խմբերին ու լրատվամիջոցներին» մեղադրում է Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի մասին «չճշտված ու կեղծ տեղեկություններ» տարածելու մեջ, սակայն չի հստակեցնում, թե կոնկրետ ինչ տեղեկություն նկատի ունեն։
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը պաշտպանում է ապօրինի բանտարկված լրագրողի իրավունքները, այսօր հայտարարել է, որ Մզիա Ամաղլոբելիի կյանքին վտանգ է սպառնում։ Ավելի վաղ Batumelebi-ի գլխավոր խմբագիր Էթեր Թուրաձեն հայտնել էր, որ Ամաղլոբելին մի քանի խրոնիկ հիվանդություններ ունի, և «առողջությանը լուրջ վնաս հասցնելու շատ մեծ վտանգ կա»։
Գործընկերներն ու իրավապաշտպանները կոչ են անում դատախազությանը անհապաղ դադարեցնել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ գործը և պահանջել փոխել խափանման միջոցը։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են բաժանմունքի օժանդակ շենքի պատին պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով։ Ձերբակալությունից հետո Մզիա Ամաղլոբելին դարձել է ոչ պատշաճ վերաբերմունքի զոհ։ Փաստաբանների խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանությունում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել Մզիա Ամաղլոբելիի նկատմամբ, թքել նրա երեսին, ինչպես նաև նրա հրամանով ձերբակալվածին հնարավորություն չեն տվել ջուր խմել և այլ հիմնական կարիքներ բավարարել։
Մզիա Ամաղլոբելիին առաջադրված մեղադրանքը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
