«Արդեն ժամանակն է մտածել տարբեր կրոնական և էթնիկ փոքրամասնությունների տոները ոչ աշխատանքային օրեր ճանաչելու մասին»,- այս մասին այսօրվա լիագումար նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի անկախ պատգամավոր Տարիել Նակաիձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Նակաիձեի խոսքով՝ ինքն արդեն պատրաստել է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն՝ խորհրդարան ներկայացնելու համար, որը գրանցելու է աշնանային նստաշրջանում։
«Վաղը հուլիսի 28-ն է։ Մուսուլմանական աշխարհը նշում է Կուրբան բայրամի տոնը։ Ցավոք սրտի, մեր երկրում մուսուլման քաղաքացիների համար դեռևս չկա հնարավորություն, որպեսզի վերջիններս իրենց հավատքին համապատասխան կատարեն իրենց կրոնով պարտադրված պարտավորությունները։
Օրինակ՝ ես որպես պատգամավոր, գործնականում ստիպված եմ վաղը չմասնակցել նիստին, բայց, միևնույն ժամանակ, այստեղ իմ ձայնը կարևոր է։ Վրաստանի շատ քաղաքացիներ, ովքեր աշխատում են պետական կամ մասնավոր ծառայություններում, նման ճնշման տակ են։ Նրանց հնարավորություն չի տրվում այս օրն ունենալ որպես տոն և ազատորեն կատարել իրենց պարտականությունները՝ ըստ իրենց հավատքի», - ասել է Տարիել Նակաիձեն՝ նշելով, որ ուսանողներն ու աշակերտները նույնպես այս խնդրի առաջ են կանգնած։
Ընդհանուր առմամբ, խոսքը վեց օրվա մասին է։ Պատգամավորի խոսքով՝ ինքը չի կարծում, որ վեց օր հանգստյան օր հայտարարելը «աղետ կառաջացնի աշխատաշուկայում», այն դեպքում, երբ Վրաստանում արդեն բավականին շատ են արձակուրդները։
Տարիել Նակաիձեն հույս է հայտնել, որ իր նախաձեռնությանը կաջակցեն ինչպես իշխող քաղաքական կուսակցության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները։
