«Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի անդամ Գիգի Ուգուլավայի խոսքով՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Քութայիսիում պատրաստվում են խլել ընդդիմադիր հայացքներ ունեցող ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը։ Ինչպես ասել է Ուգուլավան, իշխող կուսակցության տեղական առաջնորդները այս հանձնարարությունը տվել են հոկտեմբերի 7-ին, ժամը 18։00-ին, Ռամազ Շենգելիայի անվան մարզադաշտում հավաքված 200-ից 250 հանրային ծառայողների։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Սակրեբուլոյի փոխնախագահ և «Վրացական երազանքի» տեղական նախագահ Գիա Բասիլաձեի կամքով և սակրեբուլոյի երկրորդ անդամ [Բաքարի] Մախարաձեի աջակցությամբ մարզադաշտում կազմակերպվել է հանրային ծառայողների հետ հանդիպում։ Նրանց առաջադրանք է տրվել տեղական հեղինակությունների միջոցով անպայման խլել ընդդիմադիր հայացքներ ունեցողների անձը հաստատող փաստաթղթերը՝ հոկտեմբերի 25-ին խլել, հոկտեմբերի 27-ին վերադարձնել։ Այս տեղեկությունը մեզ փոխանցել է անմիջականորեն հանդիպմանը ներկա անձը, ում մենք անհայտ ենք պահում, թեև մենք արդեն հանդիպել ենք այդ անձի և միջազգային դիտորդների հետ, և այդ տեղեկատվությունը մանրամասն փոխանցվել է նրանց»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Ուգուլավան։
Ուգուլավայի խոսքով՝ հանդիպմանը Թբիլիսիից մասնակցել են նաև «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակի և Պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։
«Դուք հավատո՞ւմ եք Ուգուլավայի հայտարարությանը»,- Քութայիսիի սակրեբուլոյի փոխնախագահ Գիա Բասիլաձեն չի ցանկացել մեկնաբանել այս թեման և անջատել է հեռախոսը։
Խորհրդարանական ընտրությունների մոտենալու հետ մեկտեղ, «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հանրային ծառայությունների և բյուջետային կազմակերպությունների աշխատակիցներից պահանջում են ներկայացնել իրենց ընտանիքի անդամների անձնական համարները։
Վրաստանի քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ ընտրություններում կամքի իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է։ Նման արարքը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Նույն արարքը, որը կատարվել է պաշտոնեական դիրքով կամ զենքի գործադրմամբ, խաբեությամբ, բռնությամբ կամ բռնության սպառնալիքով կամ խմբակային, պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ երկուսից երեք տարի ժամկետով։
