Կուզենայի հույս հայտնել, որ ամերիկյան FARA օրենքը կհղկվի խորհրդարանում. Կոբախիձե

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության համաձայն՝ մի քանի օր առաջ իր իսկ թիմակիցների նախաձեռնած օրենքի նախագիծը՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը» պետք է համապատասխանեցվի մարդու իրավունքների չափանիշներին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Դուք գիտեք իմ վերաբերմունքը ամերիկյան FARA օրենքի նկատմամբ։ Սա բավականին, այսպես ասած, խիստ օրենք է։ Կցանկանայի հույս հայտնել, որ ամերիկյան FARA օրենքը կհղկվի խորհրդարանում և կհամապատասխանեցվի մարդու իրավունքների չափանիշներին։ Սա կլինի ճիշտ մոտեցում։ FARA-ն որպես առաջին տարբերակ նախաձեռնելը, իհարկե, ճիշտ էր, բայց այս օրինագիծը պետք է ճշգրտվի և համապատասխանեցվի մարդու իրավունքների չափանիշներին: Սա, բնականաբար, խորհրդարանի գործն է»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

«Վրացական երազանքը» փետրվարի 24-ին ոչ լեգիտիմ խորհրդարանում գրանցել է նոր օրենսդրական նախաձեռնություն՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքը»։ Ինչպես պնդում է կուսակցությունը, այն ներկայումս ԱՄՆ-ում գործող FARA-ի [Օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենքի] «բառ առ բառ թարգմանությունն» է: Օրենքի նախագծում «Վրացական երազանքը» ներառել է նաև «Կոնգրես», «Պետդեպարտամենտ», «ԱՄՆ նախագահ», «օտարերկրյա պրինցիպալ» և այլ տերմիններ։

«Հաջորդիվ, խորհրդարանական քննարկումների ընթացքում օրենքի նախագծի համապատասխան տերմինաբանությունը կհամապատասխանեցվի վրացական իրավական տարածքին։ Այս օրենսդրական նախաձեռնության ներդրմամբ վերջ է դրվել ցանկացած կեղծ, իրականությանը չհամապատասխանող նարատիվների, որոնք ներսից և դրսից տարածվում էին վրացական օրենքների վերաբերյալ:

Ըստ այդմ, կավարտվի ցանկացած շահարկում, թե Վրաստանի խորհրդարանը կընդունի միջազգային չափանիշներին չհամապատասխանող օրենք»,- փետրվարի 24-ի Բյուրոյի նիստում ասել է «Վրացական երազանքի» խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Վրացական երազանքի» անդամները հիմնավորում են նոր օրենքի անհրաժեշտությունը՝ ասելով, որ 2024 թվականի մայիսին իրենց ընդունած ռուսական օրենքը (պաշտոնապես կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք) պատշաճ կերպով չի ապահովում թափանցիկության նպատակը։ Ըստ օրինագծի նախաձեռնողների՝ օտարերկրյա ուժերից մեծ ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների մեծ մասը հրաժարվում է գրանցվել օրենքով նախատեսված ռեգիստրում և նախընտրում է ենթարկվել օրենքով նախատեսված պատժամիջոցներին։

Ըստ բացատրական գրության, այսպես կոչված FARA-ի օրինագիծը կարգավորում է հիմնականում հետևյալ խնդիրները՝

- կազմակերպության գրանցումը որպես օտարերկրյա տերության գործակալ,

գրանցված անձի կողմից տարեկան ֆինանսական հայտարարագրի ներկայացումը,

- օտարերկրյա տերության գործակալ գրանցված սուբյեկտի գրանցումը չեղյալ հայտարարելու հարցը,

- Օտարերկրյա տերության գործակալին հայտնաբերելու կամ օրենքի նախագծով սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով մոնիտորինգ անցկացնելու հարցը։

Փոփոխությունները ներառված են նաև Քրեական օրենսգրքում։ Մասնավորապես, օրենքի նախագծի համաձայն՝ որպես օտարերկրյա տերության գործակալ գրանցվելուց խուսափելը կամ այլ պահանջները չկատարելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։