Վրաստանում Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի կարծիքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն ազատ ու արդար, քանի որ այն երկիրը, որը ի վիճակի չէ նման ընտրություններ անցկացնել, չի կարող դառնալ Եվրամիության անդամ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Դիվանագետն ուշադրություն է հրավիրել ընտրողներին իրազեկելու անհրաժեշտության վրա և ասել, որ առողջ չէ, երբ ընտրությունների ժամանակ խոսում ենք միայն պատերազմի ու խաղաղության, վրացիների և «օտար գործակալների» մասին։
«Ես խոսեցի վրացի քաղաքական գործչի հետ, ով ինձ բացատրեց, թե ինչպիսին կլիներ առողջապահական քաղաքականությունը, եթե ինքը գա իշխանության, և դա ինձ դուր եկավ, քանի որ սա առաջին դեպքն է, երբ քաղաքական գործիչը խոսում է Վրաստանի կոնկրետ խնդիրների մասին։ Ես նրան հարցրի, թե արդյոք առողջապահական քաղաքականությունը գլխավոր խնդիրն է լինելու այս ընտրություններում, նա ասաց՝ ոչ: Գլխավորն այն կլինի, թե ով է ռուս, ով եվրոպացի։ Իմ կարծիքով՝ սա առողջ մոտեցում չէ։ Գերմանիայում խոսում ենք տարբեր բաների մասին՝ աշխատանքի, առողջապահության և այլն։ Այստեղ խոսքը պատերազմի ու խաղաղության մասին է, իսկ ավելի վատը՝ վրացի ու օտարերկրյա գործակալների մասին, ինչը լավ և առողջ չէ։
Ցավոք սրտի, այսօր աշխարհում կան պոպուլիստական միտումներ, և պոպուլիզմի նպատակը ամեն ինչ պարզեցնելն ու որպես ընտրություն սևի և սպիտակի միջև ներկայացնելն է։ Մենք չենք կարող այս կերպ լուծել հասարակության խնդիրները, պարզ լուծումներ չկան։
Երբ ես գնում եմ Գերմանիայում ընտրությունների, ես չեմ պահանջում, որ իմ ընտրած կառավարությունն ինձ ցույց տա ճշմարտության ճանապարհը և դրախտ ստեղծի։ Ես ուզում եմ, որ գոնե 4 տարի խելամտորեն կառավարեն պետությունը։ Այնպես որ, հիմա ամեն ինչ ձեր ձեռքերում է: Քվեարկությունը գերուժ է, որը դուք պետք է օգտագործեք»,- ասել է Պիթեր Ֆիշերը։
Գերմանացի դիվանագետին հարցրել են նաև «Վրացական երազանքի» նախընտրական պաստառների մասին, որտեղ կուսակցության քարոզչության համար օգտագործվում են Ռուսաստանի կողմից ավերված ուկրաինական քաղաքների և ենթակառուցվածքների լուսանկարները։ Ըստ Ֆիշերի՝ Վրաստանի քաղաքացիներին հուզող հարցերը բարդ են և միայն «պատերազմի կամ խաղաղության» մասին չեն։
Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին, լրիվ համամասնական կարգով և 5 տոկոս ընտրական շեմով։