Գուրջաանիի շրջանային դատարանի դատավոր Նանա Չալաթաշվիլին մեղավոր է ճանաչել «Ալբիոնի» դպրոցի ուսուցչին, որը էքսկուրսիայի ժամանակ մահացած 16-ամյա Սոփիո Նիկոլաիշվիլիի դասղեկն էր։ Նույն գործով մեղադրվող սպորտի ուսուցչին դատարանն արդարացրել է։ Դատավորը դեռ կողմերին չի տվել վերջնական որոշումը, որտեղ կպարզվի, թե ինչու է սպորտի ուսուցիչն անմեղ ճանաչվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Դատախազությունը երկու ուսուցիչներին էլ մեղադրում էր անտարբերության մեջ, ինչը հանգեցրել է երեխայի մահվան։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2019 թվականի մայիսի 26-ին Թբիլիսիի «Ալբիոն» մասնավոր դպրոցի աշակերտ Սոփիո Նիկոլեիշվիլին իր դասընկերների և ուսուցիչների հետ էքսկուրսիայի է մեկնել Լագոդեխիի արգելոց։
«Ցանկալի վայրը հասնելուն պես ուսուցիչներն իմացել են, որ օդերևութաբանական պայմաններից ելնելով գետը վարարել է, բնութագրվում է արագ հոսանքներով, իսկ ջրվեժի մոտ վտանգավոր իրավիճակ է։ Ուսուցիչներին հայտնի էր նաև, որ աշակերտ Սոփիո Նիկոլեիշվիլին պատրաստվում է լողալ ջրվեժում։ Այդուհանդերձ, դասարանի ուսուցիչը սահմանափակվել է միայն բանավոր նախազգուշացմամբ, անտարբերություն է դրսևորել և աշակերտներին թույլ տվել շարունակել քայլել Նինոսխևի ջրվեժի ուղղությամբ, իսկ ինքը մնացել է տեղում։
Սպորտի ուսուցիչը, չնայած ռեյնջերի ուղիղ զգուշացմանը, որ վտանգ կա, հիմք ընդունելով, որ ինքը լավ գիտի շրջակա տարածքը և բազմիցս այցելել է, իր վրա է վերցրել աշակերտների խմբին դեպի ջրվեժ տանելը։ Սոփիո Նիկոլաիշվիլին մտել է ջրվեժի արագ հոսանքի մեջ և չի կարողացել վերադառնալ ափ, ինչի պատճառով էլ մահացել է։ Երեխայի դին փրկարարները հայտնաբերել են մի քանի ժամ տևած որոնումներից հետո»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ։
«Դատական գործընթացի ժամանակ ականատեսները հաստատել են, որ Սոփիոն հոսանքի քշելուց հետո օգնություն է խնդրել, այնտեղ գտնվող սպորտի ուսուցիչը չի օգնել, իսկ դասղեկն ընդհանրապես տեղում՝ ջրվեժի մոտ չի եղել»։
Դատարանը դասղեկին դատապարտել է երեք տարվա ազատազրկման և պայմանական ազատազրկման։ Անտարբերության մեջ մեղադրվող երկու ուսուցիչներն էլ դեռ աշխատում են դպրոցում։
Սոփիո Նիկոլաիշվիլիի մահից մի քանի օր անց կրթության նախարարությունը խստացրել է դպրոցական էքսկուրսիաների հետ կապված կանոնակարգերը։ Էքսկուրսիայի կազմակերպիչը էքսկուրսիայից առնվազն 10 օր առաջ պետք է դպրոցի տնօրենին ներկայացնի տեղեկություն էքսկուրսիայի նպատակների, նախատեսվող միջոցառումների, մասնակից անձանց (այդ թվում՝ անչափահասների), պատասխանատու անձանց, էքսկուրսիայի ամսաթվի և վայրի մասին: Էքսկուրսիայի կազմակերպիչը պետք է ունենա աշակերտի ծնողի գրավոր համաձայնությունը աշակերտի էքսկուրսիային մասնակցելու համար, եթե աշակերտի ներկայացուցիչը նրան չի ուղեկցում էքսկուրսիայի ժամանակ: Անհրաժեշտ է, որ խմբում ընդգրկվի չափահաս մարդ, ով առաջին բուժօգնություն ցուցաբերելու ունակություններ կունենա: Դպրոցին հանձնարարվել է պահանջել վարորդի որակավորումը և տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը հաստատող փաստաթղթեր։ 2022 թվականին այս կանոնը փոխվել է, ինչի արդյունքում արգելվել է գիշերակաց էքսկուրսիայի գնալ, իսկ էքսկուրսիայի վայրը դպրոցից 150 կիլոմետրից ավելի հեռավորության վրա չպետք է լինի։
