Լատվիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում գործունեություն ծավալող ազգությամբ վրացի երգիչ Իրակլի Փիրցխալավային, և արգելել է նրա մուտքը երկիր։ Այս մասին X սոցցանցում գրում է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրազեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ես որոշում եմ կայացրել Իրակլի Փիրցխալավային ներառել Լատվիայի Հանրապետության համար անցանկալի անձանց ցուցակում (persona non grata) և անորոշ ժամկետով արգելել նրա մուտքը Լատվիայի Հանրապետություն։ Որոշումն ընդունվել է Ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն»,- ասել է Բայբա Բրազեն։
Ռիգայի ակումբներից մեկում օգոստոսի 2-ին նախատեսված էր Փիրցխալավայի համերգը։ Տոմսերի վաճառքն այս պահին դադարեցված է։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
