Մեծ Բրիտանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր լեյբորիստական կուսակցությունը և ստացել մանդատների բացարձակ մեծամասնություն։ Նախնական տվյալներով՝ լեյբորիստները ստացել են 650 մանդատներից 412-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Պահպանողական կուսակցությունը՝ վարչապետ Ռիշի Սունակի գլխավորությամբ, գրանցել է իր վատագույն ցուցանիշները 20-րդ դարի սկզբից ի վեր՝ ստանալով ընդամենը 121 մանդատ:
Սա նշանակում է պահպանողականների կառավարման 14 տարվա ավարտը: Նոր վարչապետը կլինի լեյբորիստների առաջնորդ Կիր Սթարմերը։
«Մենք արեցինք դա։ Փոփոխությունները սկսվում են հիմա։ Մենք ասացինք, որ վերջ կտանք քաոսին և կանենք: Մենք ասացինք, որ կշրջենք էջը և արեցինք։ Այսօր մենք սկսում ենք հաջորդ գլուխը, սկսում ենք աշխատանքը, որը կբերի փոփոխություններ: Մենք սկսում ենք ազգային նորացման և մեր երկիրը վերակառուցելու առաքելությունը»,- հաղթանակից հետո ասել է Սթարմերը։
Գրեթե բոլոր ընտրատարածքներում ձայների հաշվարկն արդեն ավարտվել է։ Ըստ նախնական արդյունքների՝ 71 մանդատ ստացել են Լիբերալ-դեմոկրատները, 9 մանդատ՝ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, 7 մանդատ՝ Իռլանդիայի հանրապետական կուսակցությունը, 28 մանդատ՝ այլ կուսակցություններ։
Ռիշի Սունակը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու որոշումը կայացրել է մեկուկես ամիս առաջ։
Վերջին տարիների հարցումները ցույց են տվել, որ տնտեսական վիճակի վատթարացման և կենսամակարդակի անկման պատճառով իշխող կուսակցությունը վարկանիշային առումով զիջում է ընդդիմությանը, թեև խորհրդարանում այն մեծամասնություն ուներ։ Հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է կայանային 2025 թվականի հունվարին։
