91 տարեկան հասակում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, Վրաստանի և Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ Գիվի Շահնազարը։ Այս մասին տեղեկությունը տարածել է Գրողների տունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
1950-ական թվականներից Գիվի Շահնազարը վրացերեն է թարգմանել մի շարք հայ բանաստեղծների բանաստեղծությունները, այդ թվում՝ 18-րդ դարում Վրաստանում ստեղծագործած ազգությամբ հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները։
«Որպես երկու հնագույն ազգերի զավակ, ես երբեք չեմ կարող դավաճանել հետևողի դերը նրանց հարաբերությունների բազմաթիվ ուղիները որոնելու գործում», - գրել է Շահնազարը 2010 թվականին: Նա եղել է նաև աբխազական և օսական պոեզիայի թարգմանիչ։
2015 թվականին Գիվի Շահնազարին շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում, իսկ 2021 թվականին՝ «Սաբա» գրական մրցանակ՝ վրաց գրականության մեջ ունեցած հատուկ ավանդի համար։ Պարգևատրվել է Պատվո շքանշանով։
