ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչությունն արձագանքել է «Վրացական երազանքի» կողմից ռուսական օրենքի ընդունման ծրագրին։ Հայտարարության մեջ ասվում է, որ ՄԱԿ-ը խորապես մտահոգված է խորհրդարանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի վերստին ներկայացմամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Ըստ ՄԱԿ-ի, նշված օրինագծի ընդունումը կվտանգի քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների գործունեությունը և նրանց կարևորագույն ներդրումը Վրաստանի ժողովրդավարության և ընդհանուր առմամբ հասարակության զարգացման գործում։
«Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները էական աջակցություն են ցուցաբերում հասարակության առավել խոցելի խմբերին և պաշտպանում նրանց իրավունքները։ Քաղաքացիական հասարակության գործունեության խարանումը կարող է հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանվածներին, փոքրամասնությունների ներկայացուցիչներին, տարեցներին, կանանց, երիտասարդներին, երեխաներին, ընտանեկան բռնության զոհերին և աջակցության և օգնության կարիք ունեցող այլ մարդկանց թողնել առանց համապատասխան օգնության: Ավելի քան երեք տասնամյակ Միավորված ազգերի կազմակերպությունը Վրաստանի հուսալի գործընկերն է, որն աջակցում է երկրի զարգացմանը՝ ազգային առաջնահերթություններին համապատասխան և մեր տեղական գործընկերների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների հետ միասին օգնություն է տրամադրում վրաց ժողովրդին», - ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
Կազմակերպությունն ուշադրություն է հրավիրում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի վերլուծական գնահատականի վրա, որտեղ նշվում է, որ օրենքի նախագիծը չի համապատասխանում Վրաստանի միջազգային պարտավորությունների ոգուն։
Հաշվի առնելով Վրաստանի ներկայիս անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին, Վրաստանի խորհրդարանին կոչ է արվում հետ կանչել օրենքի նախագիծը և անցկացնել լայն, ընդգրկուն և բովանդակալից խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ կողմերի հետ պետության և քաղաքացիական հասարակության միջև հարաբերությունների վերաբերյալ:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ն իր մտահոգությունն է հայտնում, որ խորհրդարանը արագացված ընթացակարգ է կիրառել պարտադիր ընտրական գենդերային քվոտաները վերացնելու համար։
«Վրաստանում ընտրական գենդերային քվոտայի ժամանակավոր մեխանիզմի ներդրումը ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի վաղեմի հանձնարարականն էր, որը նպատակ ուներ փոխհատուցել քաղաքական որոշումների կայացման գործընթացից կանանց համակարգված օտարացումը: Դրա չեղարկումը հետքայլ է գենդերային հավասարության հասնելու գործում։
Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու գործողությունները, որոնք կխոչընդոտեն Վրաստանի միջազգային պարտավորությունների կատարմանը և կվտանգեն երկրի ժողովրդավարական զարգացումը»,- ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ։
