ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Յան Բրատուն պահանջում է անհապաղ բանտից ազատ արձակել Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել լրագրող Մզիա Ամաղլոբելիին, ում առողջական վիճակը մեծ մտահոգություն է առաջացնում։ Ես կրկնում եմ, որ Վրաստանի կառավարությունը պետք է անվերապահորեն ազատ արձակի բոլոր այն լրագրողներին, ովքեր ապօրինի ձերբակալվել կամ կալանավորվել են»,- ասվում է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է հարթակ X-ում։
Բացի այդ, Յան Բրատուն ասել է, որ պահանջում է հետաքննել ցույցերի ժամանակ աշխատող լրագրողների դեմ բռնի հարձակումները և առաջ քաշել մեղավորների պատասխանատվության հարցը:
«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է Բաթումիի ոստիկանության պետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեջ և նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։
Լրագրողը ոստիկանապետին մեղադրում է ոչ պատշաճ վերաբերմունքի մեջ։ Նրա խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն ոստիկանության բաժանմունքում մի քանի անգամ փորձել է ֆիզիկական բռնություն գործադրել իր նկատմամբ, թքել երեսին, ինչպես նաև, նրա հրամանով իրեն հնարավորություն չեն տվել ջուր խմել և զուգարանից օգտվել։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկում բաժանմանունք։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել ու սպառնացել է։
Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» հոդվածով (որը ավելի թեթև հոդված է), այլ ոչ թե «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի» հոդվածով։ Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելին արդեն 19 օր է՝ ի նշան բողոքի բանտում հացադուլ է անում։ Նա մի քանի խրոնիկ հիվանդություններ ունի, և բժիշկները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։
