Վրաստանի տարածքում մարտի 29-ից ապրիլի 2-ը սպասվում է եղանակի կտրուկ վատացում։ Մարտի 29-ի գիշերը Սև ծովի ափին և Գուրիա-Սամեգրելոյի առանձին շրջաններում, իսկ մարտի 29-ի օրվա երկրորդ կեսից հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է արևմտյան ուղղությամբ փչող ուժեղ քամի, լեռնային շրջաններում՝ բուք, ծովում սպասվում է 4-5 բալանոց բոթորիկ:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ից ապրիլի 2-ն էապես կնվազի: Մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերային ժամերին հարթավայրերում և ցածրադիր գոտիներում կարող է գրանցվել բացասական ջերմաստիճան։ Մարտի 30-ից ապրիլի 1-ը առանձին վայրերում սպասվում են ուժեղ տեղումներ՝ բարձր լեռներում ձյան տեսքով, առանձին շրջաններում հնարավոր է կայծակ և կարկուտ։
Սպասվող առատ տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման և փոքր գետերի վարարման, ինչպես նաև տեղումները կարող են երկրի լեռնային շրջաններում ձնահոսքի ձևավորման և սողանքային գործընթացների ակտիվացման պատճառ դառնալ։
Սպասվող ուժեղ քամին կարող է վնասել շենքերի տանիքները, էլեկտրահաղորդման գծերը, ծառերը և այլ ենթակառուցվածքային օբյեկտները:
Օդի բացասական ջերմաստիճանը և ուժեղ քամին բացասաբար կանդրադառնան ծաղկման փուլում գտնվող պտղատու ծառերի վրա:
