«Միասնություն-Ազգային շարժման» և «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» անդամները մտադիր չեն կատարել Հակակոռուպցիոն բյուրոյի պահանջը և հրաժարվում են լրացնել պաշտոնատար անձի գույքի հայտարարագիրը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Ազգային շարժման» անդամ Իրակլի Փալավադիշվիլիի խոսքով՝ Հակակոռուպցիոն բյուրոն նրանցից պահանջում է հայտարարագիր լրացնել որպես այսպես կոչված խորհրդարանի անդամ։
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մտադիր չենք եղել որևէ կերպ մասնակցել, մտադիր չենք և ապագայում էլ չենք պատրաստվում մասնակցել այդ, այսպես կոչված խորհրդարանի նիստերին, որը չի ընտրվել վրաց ժողովրդի կողմից։ Մենք կարող ենք ամեն ինչ հրապարակել այլ ֆորմատով պատգամավորի ֆորմատը մեր ֆորմատը չէ, քանի որ մենք մաս չենք կազմում, այսպես կոչված խորհրդարանի, անդամ չենք և մտադիր չենք լինել ապագայում»,- ասել է Փալավանդիշվիլին։
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կոալիցիայի անդամները չեն ճանաչում «ռուսական ոճով կեղծված» ընտրությունները, չեն ճանաչում, այսպես կոչված խորհրդարանի լեգիտիմությունը, ինչի պատճառով նրանք հրաժարվել են պատգամավորական մանդատներից, ֆինանսավորումից և այլ արտոնություններից։
«Ուստի մեր կոալիցիայի միասնական դիրքորոշումը պաշտոնյայի հայտարարագրերը չլրացնելն է։ Թափանցիկության սկզբունքների և օրենքի պահանջների պահպանմամբ, մեր՝ որպես պատգամավորության թեկնածուների հայտարարագրերը լրացվել են մինչև 2024 թվականի ընտրությունները», - ասում են կոալիցիայից։
«Ուժեղ Վրաստան» կոալիցիան նախատեսում է լրացնել հայտարարագրերը։ Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է կոալիցիայի առաջնորդներից Իրակլի Կուպրաձեն, դրանով իրենք հաշվետվություն կներկայացնեն ժողովրդին։
«Չնայած այն հանգամանքին, որ բոլոր առաջնորդները դիմումներ են գրել այսպես կոչված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված բոլոր պատգամավորներին իրենց մանդատներից զրկելու և կուսակցության ցուցակները չեղարկելու համար, մենք միևնույն է՝ որոշում ենք կայացրել լրացնել համապատասխան գույքի հայտարարագրերը։ Գույքի հայտարարագիրը լրացնում և հրապարակում են նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն»,- ասել է Իրակլի Կուպրաձեն։
Գույքի հայտարարագիր չներկայացնելը ենթադրում է 1000 լարի տուգանք:
Հակակոռուպցիոն բյուրոն երկու ամիս է՝ սահմանափակել է հասանելիությունը պաշտոնյաների գույքի հայտարարագրերին:
