Մեդիայի շահերի պաշտպանության կոալիցիան, որը միավորում է 17 հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են ԶԼՄ-ների հարցերով և պաշտպանում են լրատվամիջոցների իրավունքները, դատապարտում է հարձակումը «Վրաստանի լուրեր» և «Մթիս Ամբեբի» առցանց լրատվականների խմբագիր, լրագրող Գելա Մթիվլիշվիլիի վրա:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
- 6 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
«Այս սարսափելի փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Վրաստանում ԶԼՄ-ների ներկայացուցիչներն աշխատում են այնպիսի միջավայրում, որը վտանգ է ներկայացնում նրանց կյանքի և առողջության համար», - հայտարարում է «Մեդիայի պաշտպանության կոալիցիան»։
Կոալիցիան նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գելա Մթիվլիշվիլին հայտնվում է «Վրացական երազանքի» թիրախում։
«Նրա հետաքննությունները, որոնք պատրաստված են լրագրողական բարձր չափանիշներով, բացահայտել են կոռուպցիայի և իշխանության չարաշահման բազմաթիվ դեպքեր»:
Անկախ լրագրողների համար առանց այդ էլ ծանր վիճակն էլ ավելի է վատացել «ռուսական օրենքի» դեմ բողոքի ցույցերից հետո։ «Վրացական երազանքը» բացահայտ բռնություններ է իրականացնում վրաց ժողովրդի և անկախ լրատվամիջոցների նկատմամբ։
Անցյալ տարվա նոյեմբերի 28-ից ի վեր «Վրացական երազանքի» իրավապահների կամ վարչակարգին առընթեր ապօրինի կազմավորումների մասնակցությամբ լրատվամիջոցների դեմ ավելի քան 100 միջադեպ է տեղի ունեցել, այդ թվում՝ ֆիզիկական հարձակումներ, գործունեության ապօրինի խոչընդոտում, վիրավորանքներ և սպառնալիքներ, թեև մեղավորներից ոչ մեկը բացահայտված և պատժված չէ։
Քաղբանտարկյալ Մզիա Ամաղլոբելին շարունակում է մնալ բանտում, ինչը նույնպես հստակորեն վկայում է Իվանիշվիլիի ռեժիմի վերաբերմունքի մասին լրատվամիջոցների ազատության նկատմամբ»,- ասված է կոալիցիայի հայտարարության մեջ։
Մեդիայի շահերի պաշտպանության կոալիցիան համերաշխություն է հայտնում Գելա Մթիվլիշվիլիին և բոլոր լրագրողներին, ովքեր, չնայած սպառնալիքներին և հարձակումներին, շարունակում են իրենց աշխատանքը՝ ուղղված հանրությանը իրազեկելու և ժողովրդավարության պաշտպանությանը:
Գելա Մթիվլիշվիլին մարտի 15-ին Թբիլիսի վերադառնալու ճանապարհին ավտոմայրուղու վրա հարձակման է ենթարկվել ՆԳՆ զինված աշխատակցի կողմից։
«Թիկունքից մեզ հետևում էր BJ-573-BB պետհամարանիշով սպիտակ պիկապ։ Քանի որ վթարային իրավիճակ էր ստեղծում, կանգնեցրինք մեքենան։ Մեքենայից դուրս եկան ՆԳՆ զինված աշխատակիցն ու նրա ուղեկիցը։ Զինված աշխատակիցը բղավում էր՝ ինչո՞ւ թույլ չտվեցի անցնել, հայհոյում ու սպառնում էր ինձ։ Երբ փորձեցի նկարահանել միջադեպը, նա հարձակվեց վրաս, երեք անգամ բռունցքով հարվածեց ու փորձեց խլել հեռախոսս։ Հարձակման տեսանյութը նկարահանել են ականատեսները։ Զինված տղամարդը նրանցից էլ էր պահանջում, որ ջնջեն տեսանյութը»,- ասել է Գելա Մթիվլիշվիլին։
Հարձակման տեսանյութում երևում է, թե ինչպես է սևազգեստ զինված տղամարդը բղավում և հայհոյում նրանց, «ում դուրը «Խարեբան» [ՆԳՆ հատուկ հանձնարարությունների վարչության պետ Զվիադ Խարազիշվիլի] չի գալիս»։
Փետրվարի 2-ին «Վրաստանի լուրերը» հրապարակել է մի տեսանյութ, որտեղ Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբան», հայհոյում է Թբիլիսի մոլի մոտ տեղի ունեցած ցույցի մասնակիցներին, որից հետո ձերբակալված քաղաքացիներից մեկին տանում են նրա մոտ որպեսզի նա ծեծի վերջինիս։
«Խարեբան» ղեկավարել է ձերբակալվածների նկատմամբ ֆիզիկական բռնությունները։ «Մթիս Ամբեբիի»/«Վրաստանի լուրերի» նկարահանած տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է նա իր աշխատակիցներին կոչ անում ձերբակալվածներին տեսախցիկների առաջ չծեծել։
