Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխևի գյուղի մերձակայքում, օկուպացված տարածքում Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները ապօրինի ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ նշված միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց հետո ակտիվացել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։
Անօրինական կալանավորման ևս մեկ փաստի մասին տեղեկություն է փոխանցվել Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ «Ակտիվացվել են բոլոր գործող մեխանիզմները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր կործանարար գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», - ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Ներկայում Ցխինվալիում անօրինական կալանքի տակ է գտնվում Վրաստանի 10 քաղաքացի։
