«Էնկան» որոշել է խզել պայմանագիրը, դիմել է արբիտրաժ: Սակայն, մենք այս ընկերության հետ երկխոսության ռեժիմում ենք: Մենք բանակցություններ ենք վարում, խոսում ենք տարբեր տեսակի փոփոխությունների մասին, որոնք կարող են ներառվել գործող համաձայնագրում այս շատ կարևոր ռազմավարական նախագիծը կյանքի կոչելու համար։ Մեզ համար «Նամախվանին» մնում է ռազմավարական նախագիծ և անպայման կիրականացվի այս կամ այն ձևաչափով։ Առաջիկայում մենք բանակցությունների արդյունքում ավելի շատ տեղեկություն կունենանք»,- խորհրդարանի նիստում իր ելույթի ժամանակ ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Էկոնոմիկայի նախարարին Նամախվանի ՀԷԿ-երի կասկադի մասին հարցը ուղղել է Քութայիսի մեծամասնական պատգամավոր Զազա Լոմինաձեն. «Բնակչության մեծ հետաքրքրությունից ելնելով ուզում եմ ձեզ հարցնել, թե ինչ իրավիճակ է Նամախվան ՀԷԿ-ում, ի՞նչ եք պատրաստվում անել այս ուղղությամբ, ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակը պետության և «Էնկայի» միջև:
Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադը, որի շինարարությունը սկսել է թուրքական «Enka Renewables» ընկերությունը, ներառում է երկու ՀԷԿ՝ «Զեմո Նամախվանի ՀԷԿ»՝ 100 ՄՎտ դրվածքային հզորությամբ և «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»՝ 324 ՄՎտ դրվածքային հզորությամբ։ «Զեմո Նամախվանի ՀԷԿ» ամբարտակի կառուցումը նախատեսվում է Տվիշի գյուղի մոտակայքում։ Ամբարտակի բարձրությունը լինելու է 56 մետր: ՀԷԿ-ի համար ջրով կծածկվի մոտ 1000 հա հողատարածք: «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»-ի գլխակառույցի համար նախատեսված է 105 մետր բարձրությամբ ամբարտակի կառուցում Ռիոն գետի նեղ հովտում՝ Նամախվանի գյուղի վերևում։ Այստեղ ջրի տակ կմնա ավելի քան 500 հեկտար։ «Քվեմո Նամախվանի ՀԷԿ»-ի համար նախատեսվում է 4 400 մետր երկարությամբ թունելի (տրամագիծը 9 մետր) կառուցում, որով հոսելու է Ռիոնի գետը։
Վրաստանի կառավարությունը ընկերությանը Ռիոնի հովտում ավելի քան 600 հեկտար հող է տվել հիդրոէլեկտրակայանների կառուցման համար, որից 300 հեկտարը որպես սեփականություն, իսկ մնացածը վարձակալությամբ՝ 99 տարով։ Հովտի զգալի հատվածը ընկերությանը տրվել է մինչև Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադի կառուցման թույլտվությունների տրամադրումը։ Նույնիսկ ուսումնասիրություններ չեն եղել, թե արդյոք հնարավոր կլինի հսկայական հիդրոէլեկտրակայան կառուցել այս տարածքում։
Նամոխվանի ՀԷԿ-ի կասկադի կառուցման դեմ շարունակական բողոքի ակցիաները գլխավորում էր «Ռիոնի հովիտը փրկելու համար» շարժումը, որն իր հակադրությունը բացատրում էր սպասվող վտանգներով և կառավարության և ներդրողի միջև պայմանագրի կաբալային պայմաններով։
ՀԷԿ-երի կասկադի կառուցման համար տրված բնապահպանական որոշումներն ու թույլտվությունները տեղի բնակիչների և «Կանաչ այլընտրանքի» կողմից վիճարկվել են դատարանում։ Թբիլիսիի քաղաքային դատարանը դեռ չի սկսել երկու տարի առաջ ներկայացված հայցի քննությունը։
«Enka Renewables»-ը Վրաստանի կառավարությանն անցյալ տարվա սեպտեմբերին տեղեկացրել է, որ հրաժարվում է իրականացնել Նամախվան ՀԷԿ-ի նախագիծը և խզում է 2019 թվականին կնքված պայմանագիրը։
2022 թվականի ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ «Նամախվան ՀԷԿ»-ը, «Նենսկրա ՀԷԿ»-ը և «Խուդոն ՀԷԿ»-ը պետք է կառուցվեն պետության մասնակցությամբ։
