Մենք բոլորս արթնացանք նոր իրականության մեջ, Կոբախիձեի հայտարարությունը շատ ցավալի է. Հերչինսկի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Պավել Հերչինսկին արձագանքել է «Վրացական երազանքի»՝ երկրի եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու որոշմանը։ Դեսպանի խոսքով՝ այս որոշումը ցավալի է և հակասում է Վրաստանի բոլոր նախկին կառավարությունների քաղաքականությանը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Կարծում եմ, որ այսօր մենք բոլորս արթնացանք նոր իրականության մեջ։ Մենք երեկ տեսանք պարոն Կոբախիձեի հայտարարությունը, որտեղ նա ասում էր, որ Վրաստանը շահագրգռված չէ եվրաինտեգրումը շարունակել առաջիկա 4 տարիներին։ Իհարկե, սա շատ ցավալի է։ Հիշում եմ, երկու տարի առաջ, երբ եկա Վրաստան, իմ ղեկավարը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հրապարակավ հայտարարեց. «Վրաստանը պատկանում է Եվրամիությանը, Եվրամիությունը ամբողջական չի լինի առանց Վրաստանի»։ Այս խոսքերով առաջնորդվեց մեր աշխատանքը երկու տարվա ընթացքում։

Ես շատ հպարտ էի, որ Եվրամիությունը որոշեց բացել մեր դռները Վրաստանի առաջ, Վրաստանին տալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, և այն, ինչ տեղի ունեցավ երեկ, դեմ է Վրաստանի նախորդ կառավարության քաղաքականությանը, իրականում Վրաստանի բոլոր նախկին կառավարությունների քաղաքականությանը, ինչպես ես եմ հասկանում, դեմ է նաև վրացիների ճնշող մեծամասնության կամքին։

Իհարկե, Վրաստանը անկախ երկիր է, ինքնիշխան երկիր։ Վրաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է շարունակել եվրաինտեգրումը, թե՞ ոչ»,- ասել է դիվանագետը։

Պավել Հերչինսկիի խոսքով՝ Եվրամիությունը հունիսին դադարեցրեց Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը, և քննարկվող տարբերակներից է նաև վիզաների ազատականացման հնարավոր դադարեցումը։

«Սա կդառնա Եվրամիության ղեկավարների քննարկման առարկան։ Առաջին հերթին ուզում եմ վրաց ժողովրդին ասել, որ Եվրամիությունը ձեր կողքին է, և մենք լիովին հասկանում ենք ձեր զայրույթը, ձեր հուսահատությունը։ Մենք տեսնում ենք, որ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը վրաց ժողովրդի մեծամասնության ցանկությունն է։ Այդ ցանկությունն ուներ նաև Վրաստանի կառավարությունը»,- ասաց ԵՄ դեսպանը։

Հերչինսկին արձագանքել է նաև Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցը ցրելու և ասել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունը «բացարձակապես անընդունելի է»։

«Երեկվա հայտարարությունը շոկ էր շատերի համար։ Ցույցը կազմակերպված չէր, դա ինքնաբուխ հասարակական արձագանք էր ոչ միայն Թբիլիսիում, այլև Վրաստանի տարբեր քաղաքներում։ Մենք տեսել ենք, որ բռնություն է կիրառվել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Սա բացարձակապես անընդունելի է մեզ համար։ Ցանկացած ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր ոք իրավունք ունի խաղաղ ճանապարհով արտահայտել իր դիրքորոշումը»,- ասել է Պավել Հերչինսկին։

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն բնակչությանը տեղեկացրել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը կասեցնելու վերաբերյալ «Վրացական երազանքի» որոշման մասին։ Կոբախիձեի խոսքով՝ մինչև 2028 թվականի վերջը անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը օրակարգ չի դրվի և իրենք կհրաժարվեն ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշված որոշումը գնահատել է որպես «սահմանադրական հեղաշրջման» վերջնական կետ և ասել, որ ոչ լեգիտիմ կառավարությունը պատերազմ է հայտարարել իր ժողովրդին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):