Լոս Անջելեսում ընթացող UFC 311 մրցաշարում, գերթեթև քաշային կարգում Մերաբ Դվալիշվիլին հաղթեց Ռուսաստանի անունից հանդես եկող դաղստանցի մրցակից Ումար Նուրմագոմեդովին և պաշտպանեց UFC-ի գոտին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Այսպես կոչված բաճկոնների գործով Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Վրացի մարտիկի համար սա 12-րդ անընդմեջ հաղթանակն է։ Դվալիշվիլին առաջինն է, ով նոկաուտի ենթարկեց Նուրմագոմեդովին։
«Շնորհակալություն իմ երկրպագուներին և բոլոր վրացիներին։ Ես սիրում եմ ձեզ վրացիներ։ Գիտեք, որ ես երբեք կանգ չեմ առնում և անընդհատ մարզվում եմ, բայց երբ գրանցվեցի մենամարտից վեց շաբաթ առաջ, ոտքիս վերք ունեի, վարակ էր անցել ու մեջքս ցավում էր, բայց ես գիտեի, որ UFC-ն իմ կարիքն ունի: UFC-ն ինձ տվեց ամեն ինչ։
Ումարը ուժեղ մարտիկ է և լավն է, բայց ինձ ծեր անվանեց։ Այո, ես ծեր եմ, բայց աշխատում եմ ամեն օր։ Ես ավելի շատ աշխատասեր եմ: Ես հավատում եմ իմ աշխատանքին։ Ժողովուրդ, խնդրում եմ, ոչ մեկին թույլ մի տվեք, որ կասկած առաջացնի ձեր մեջ: Հավատացեք ինքներդ ձեզ, և ամեն ինչ հնարավոր է:
Ամբողջ աշխարհն իմ դեմ էր, բայց ես ուշադրություն չէի դարձնում դրան։ Ես հավատում եմ ինքս ինձ, հավատում եմ իմ աշխատանքին։ Ես եկել եմ Վրաստանի գյուղերից, աշխատել եմ շինարարությունում, իսկ Ումարը մեծացել է մարզվելով: Ես հարգում եմ նրան։ Նրանք լավն են, բայց ես հավատում էի ինձ»,- մենամարտից հետո ասել է Դվալիշվիլին։
Մերաբ Դվալիշվիլին չեմպիոնական գոտին նվաճել է 2024 թվականի սեպտեմբերի 14-ին՝ հաղթելով գործող չեմպիոն Շոն Օ՛Մալիին։ Մինչ այդ Դվալիշվիլին հաղթել էր UFC-ի երեք նախկին չեմպիոնների՝ Խոսե Ալդոյին, Պետեր Յանիդային, Հենրի Սեխուդոյին։
Իլիա Թոփուրիայից հետո Մերաբ Դվալիշվիլին երկրորդ վրացին է, ով պաշտպանել է UFC-ի գոտին։
