«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» փոխանցմամբ՝ Մեստիայի մունիցիպալիտետի քաղաքապետ Կապիտոն Ժորջոլիանին իր հայտարարագրում թաքցնում է ունեցվածքը, ինչպես նաև աշխատավարձից ստացած եկամուտը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Կապիտոն Ժորժոլիանին 7 գույքի սեփականատեր կամ համասեփականատեր է, որոնք նա չի հայտարարագրել.
- 1,235 քառ.մ հողատարածք և դրա վրա առկա առանձնատուն Մեստիա ավանում - համասեփականատիրություն,
- 57 քառ․մ բնակարան Թբիլիսիում, Չուբինաշվիլի փողոցում,
- 11,856 քառ.մ հողամաս Մեստիայի մոնիցիպալիտետի Մուլախ գյուղում – համասեփականատիրություն,
- 8,536 քառ.մ հողամաս Մեստիայի մունիցիպալիտետի Մուլախ գյուղում – համասեփականություն,
- 11,000 քառ.մ հողամաս Մեստիայի մունիցիպալիտետի Մուլախ գյուղում – սեփականություն,
- 3,203 քառ.մ հողամաս Մեստիայի մունիցիպալիտետի Մուլախ գյուղում – սեփականություն,
- 357 քառ.մ հողամաս Մեստիա ավանում – համասեփականատիրություն։
Հայտարարագրում Կապիտոն Ժորջոլիանին չի նշում նաև 2023 թվականին քաղաքապետի պաշտոնում ստացած աշխատավարձը։ Մեստիայի քաղաքապետի հայտարարագրում կնոջ՝ Նինո Խատիսկացու 2023 թվականի աշխատավարձը կազմում է 82 643 լարի։ Նինո Խատիսկացին «Ժողովրդավարական ներգրավման կենտրոնների ցանց» հասարակական կազմակերպության գործադիր տնօրենն է, որը հիմնադրվել և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից։
«Ով լրացնում է հայտարարագիրը, լավ գիտի, թե ինչ կարող եմ բաց թողնել հայտարարագիրը լրացնելու գործընթացում։ Ցավոք, մարդիկ, ովքեր իսկապես թաքցնում են իրենց եկամուտները, չեն լրացնում հայտարարագրերը և այդ պատճառով իրենց թույլ են տալիս նման ստեր և ապատեղեկատվություն տարածել»,- ասել է Կապիտոն Ժորջոլիանին։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի համաձայն՝ Մեստիայի քաղաքապետը պարտավոր է հայտարարագրում ամբողջությամբ արտացոլել իր ունեցվածքը։ Կապիտոն Ժորջոլիանին նախորդ տարում նույնպես չի հայտարարագրել իր ունեցվածքի և աշխատավարձի մասին տեղեկություն։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանը» դիմում է Հակակոռուպցիոն բյուրոյին՝ ուսումնասիրելու Կապիտոն Ժորջոլիանիի հայտարարագրում հայտնաբերված խախտումները և համապատասխան արձագանքելու համար։
