«Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլիի խոսքով՝ տասից ավելի մարդիկ մետրոյի վագոնում հարձակվել են իր վրա։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին, երեկոյան, մետրոյի «Տեխնիկական համալսարան» կայարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքով՝ հարձակվողների մոտ եղել է «Վրացական երազանքի» դրոշներ և նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ։
«Ես գնում էի հեռուստատեսություն, օգտվեցի հասարակական տրանսպորտից՝ մետրոյից։ Մտա վագոն, այնտեղ շատ մարդիկ կային, ձեռքներին դրոշներ բռնած ու հավանաբար հանրահավաքից էին գալիս։ Այդ պահին ես նույնպես լսում էի ակցիան, և մինչ ականջակալներով էի, չէի լսում այս մարդկանց ձայնը։ Սակայն երբ ինտերնետն անջատվեց, լսեցի որոշ մարդկանց ձայները, նրանք ինչ-որ բան էին բղավում, երբ շրջվեցի, մեկը ասաց՝ չե՞ս ճանաչում ինձ։ Ես մի փոքր մոտեցա, բոլորն էլ տհաճ տեսք ունեին, ալկոհոլի ուժեղ հոտ էր գալիս։
Նրանցից մեկը վիրավորեց ընտանիքիս անդամին։ Դրան հաջորդեց այն ամենը, ինչ հաջորդեց։ Լավ կլինի, որ այս կադրերը հանվեն ու հրապարակվեն։ Շատ էին։ Սկզբում մտածում էի, որ 10 հոգի են, բայց պարզվեց, որ շատ ավելին են։ Ինչքան կարող էի խուսափում էի։ Ես անպայման կիմանամ, թե ովքեր են։ Անհնար է երկիրը զիջել այս մարդկանց»,- ասել է Գոգիչաիշվիլին «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։
