Դաթա Խարաիշվիլին ասում է, որ հատուկ նշանակության ջոկատի ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբան», անձամբ նկարահանել է հանրահավաքի մասնակիցներին, որոնց ծեծել են հատուկ ջոկատայինները և տեղավորել միկրոավտոբուսներում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Խարաիշվիլին ձերբակալվել է դեկտեմբերի 3-ի գիշերը Բեսիկի և Շևչենկոյի փողոցների խաչմերուկում։ Ինչպես ինքն է ասում, ձերբակալման վայրում ոստիկանները նախ ծեծել են իրեն, ականջից պոկել ականջօղը, խլել հեռախոսն ու ժամացույցը, իսկ հետո 40 րոպե ոստիկանական միկրոավտոբուսում ֆիզիկական բռնության են ենթարկել։
«Մի քանի հատուկ ջոկատայիններ ծեծում էին մի քանի հոգու։ Մեկի վրա երկու հատուկ ջոկատային էր, երեք... ինչքան հնարավոր էր, մի խոսքով, այս փոքր տարածքում։ Յուրաքանչյուր հատուկջոկատային նկարում էր նրան, ում ծեծում էր։ Հիմնականում լուսանկարում էին, բայց «Խարեբան» հաստատ տեսանկարահանում էր, քանի որ հեռախոսն այնքան ստատիկ էր պահում, որ հստակ թվում էր, որ տեսանկարահանում է։ Որ դա Խարեբան էր, ես դրանում 100 տոկոսով վստահ եմ:
Մեզ էլ ստիպեցին, որ ասենք «կեցցե Խարեբան», եթե չասեիր, կգային ու քեզ կծեծեին։
Այս ավտոբուսը գնում էր մի 100 մետր, գնում էր մի ուրիշ խմբի մոտ, դուռը բացվում էր այնտեղ, մի քանի հոգի հատուկ նայում էին, թե բա ու՞մ ես բերել ու նորից սկսում էին ծեծել։ Քրեական ոստիկանությունը, որն իրեն համեմատաբար ավելի լավ է պահում, ոչ մեկին չի հարվածում և շատ քաղաքավարի խոսում է, հետևում է ամեն ինչին։ Այս ամենը տեղի է ունենում ավտոբուսում նրանց աչքի առաջ։ Հետո դուռը բացում են, քեզ իջեցնում են, գլուխդ պահում են այս ոստիկանի առաջ, ասում են՝ պարոն Դավիթ, դու վարչական կալանքի տակ ես, խնդրում եմ, հիմա կատարիր իմ ցուցումները։ Կարծես չգիտեին, որ վերջին 40 րոպեն ինչ-որ մեկն իր աչքի առաջ ոտքերով ու բռունցքով հարվածում էին։ Սա իսկապես որակվում է որպես խոշտանգում և ոչ որպես հաշվեհարդար»,- ասել է Դաթա Խարաիշվիլին «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Դաթա Խարաիշվիլիին ժամանակավոր պահման վայրից տեղափոխել են Ինգորողվայի համալսարանական կլինիկա։ Նա վնասվածքներ ունի ամբողջ մարմնի վրա։
Ներքին գործերի նախարարությունը ավելի քան 300 մարդու է ձերբակալել «Վրացական երազանքի» եվրաինտեգրումը դադարեցնելու որոշմանը հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ։ Նրանց մեծ մասին դաժան ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։
