Ցխինվալիի բանտից ազատ են արձակվել Ռուսաստանի օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալված Վրաստանի երեք քաղաքացիներ։ 34-ամյա Նիկա Մամաստարաշվիլին և 33-ամյա Իվանե Լուտիձեն ձերբակալվել են 2024 թվականի փետրվարին Քարելիի մունիցիպալիտետի Կնոլևի գյուղի մոտ, իսկ 32-ամյա Զուրաբ Լոբժանիձեն՝ օգոստոսին՝ օկուպացված Ախալգորիի մոտ։ Նրանք մեղադրվում էին այսպես կոչված պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետության Պետանվտանգության կոմիտեի տվյալներով՝ Մամիստարաշվիլին, Լուտիձեն և Լոբժանիձեն հունվարի 9-ին՝ պատժի ժամկետի ավարտից հետո, հանձնվել են Վրաստանի կենտրոնական կառավարությանը։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ քաղաքացիներին ապօրինի կալանքից ազատելու գործընթացում ակտիվորեն օգտագործվել են ինչպես «թեժ գծի» մեխանիզմը, որը գործում է Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM), այնպես էլ կենտրոնական իշխանության բոլոր համապատասխան գործիքները։
«Օկուպացված շրջաններում և օկուպացիոն գծի երկայնքով իրականացված բոլոր կործանարար գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը։ Կենտրոնական կառավարությունը, միջազգային գործընկերների հետ միասին, կշարունակի ակտիվորեն աշխատել օկուպացված տարածքներում անօրինական բանտարկված Վրաստանի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելու համար»,- ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Ներկայում Ցխինվալիում անօրինական կալանքի տակ են գտնվում Վրաստանի մոտ տասը քաղաքացիներ։ Նրանց թվում են Գորիի շրջանի Փխվենիս գյուղի բնակիչ Վանո Ջափիաշվիլին և բժիշկ Ալեքսի Մամուլիան, ովքեր ձերբակալվել են դեկտեմբերի 26-ին։
