Միասնական ազգային քննությունները կանցկացվեն հուլիսի 3-26-ը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

2023 թվականի միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 3-ին՝ վրաց լեզվի և գրականության քննությամբ և կավարտվեն հուլիսի 26-ին՝ ֆիզիկայի քննությամբ։ Այս տարի քննություններին գրանցվել է ավելի քան 45 000 դիմորդ, ինչը, ըստ Քննությունների ազգային կենտրոնի տեղեկությունների, աննախադեպ, ռեկորդային թիվ է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Միասնական ազգային քննությունների մանրամասն ժամանակացույցը հետևյալն է.

Վրաց լեզու և գրականություն՝ հուլիսի 3 (առաջին և երկրորդ սեսիա), հուլիսի 4 (առաջին և երկրորդ սեսիա), հուլիսի 5 (առաջին սեսիա), օսերեն լեզու՝ հուլիսի 3 (առաջին սեսիա)։

Մաթեմատիկա՝ հուլիսի 7 (առաջին և երկրորդ սեսիա),

Օտար լեզու՝ հուլիսի 10 (առաջին և երկրորդ սեսիա)՝ անգլերեն լեզու, հուլիսի 11 (առաջին և երկրորդ սեսիա)՝ անգլերեն լեզու, հուլիսի 12 (առաջին սեսիա)՝ անգլերեն լեզու, հուլիսի 12 (երկրորդ սեսիա)՝ ռուսաց լեզու, հուլիսի 12 (երկրորդ սեսիա)՝ ֆրանսերեն լեզու, հուլիսի 12 (երկրորդ սեսիա)՝ գերմաներեն լեզու։

Կենսաբանություն՝ հուլիսի 14 (առաջին սեսիա),

Պատմություն՝ հուլիսի 17 (առաջին և երկրորդ սեսիա), հուլիսի 18 (առաջին սեսիա),

Ընդհանուր ունակություններ (հայերեն)՝ հուլիսի 18 (երկրորդ սեսիա),

Ընդհանուր ունակություններ (ադրբեջաներեն)՝ հուլիսի 18 (երկրորդ սեսիա),

Աշխարհագրություն՝ հուլիսի 19 (երկրորդ սեսիա),

Քիմիա՝ հուլիսի 20 (երկրորդ սեսիա),

Կերպարվեստ և կիրառական արվեստ՝ հուլիսի 20 (երկրորդ սեսիա),

Քաղաքացիական կրթություն՝ հուլիսի 21 (երկրորդ սեսիա),

Գրականություն՝ հուլիսի 25 (առաջին սեսիա),

Ֆիզիկա՝ հուլիսի 26 (առաջին սեսիա)։

Քննության օրվա, քննությանը ներկայանալու ժամի և քննական կենտրոնի հասցեի մասին մանրամասն տեղեկությունը նշված կլինի քննական քարտի վրա, որը դիմորդները հունիսի 20-ից հետո կկարողանան տպել իրենց գրանցման էջից։

Ինչ վերաբերում է մյուս քննություններին, ապա հուլիսի 6-ից քննական գործընթացում կներգրավվեն առարկայական և ավագ հատուկ ուսուցիչների քննություններին գրանցվածները։ Ուսանողների դրամաշնորհային մրցույթը կանցկացվի հուլիսի 12-ին, իսկ մագիստրոսի թեկնածուները հուլիսի 27-28-ը կհանձնեն ընդհանուր մագիստրոսական քննությունները։

2023 թվականին ուսուցչի առարկայական քննություններին գրանցվել է ավելի քան 16 000 դիմորդ, իսկ հատուկ ուսուցիչների քննությանը` շուրջ 2 500: Ուսանողների դրամաշնորհային մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել ավելի քան 3 000 ուսանող, իսկ ընդհանուր մագիստրոսական քննությանը գրանցվել է մագիստրոսի 10 000-ից ավելի թեկնածու։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):