Դեկտեմբերի 23-ի օրվա երկրորդ կեսից մինչև դեկտեմբերի 26-ը Վրաստանում սպասվում է օդերևութաբանական պայմանների վատթարացում։ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկություններով՝ որոշ վայրերում կտեղա անձրև, կփչի ուժեղ քամի, լեռներում և բարձր լեռներում կլինի առատ ձյուն, մառախուղ, բուք և ձնահյուսի վտանգ։ Ծովում հնարավոր է ուժեղ՝ մինչև 6 բալանոց փոթորիկ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի աճ, իսկ լեռնային շրջաններում սողանքների և սելավների առաջացում և ակտիվացում:
Առատ ձյան, վատ տեսանելիության, ձնաբքի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում սահմանափակվում է երթևեկությունը։
Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ավտոճանապարհին տեղացած ձյան պատճառով արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Ձյան և սառնամանիքի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելված է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, միայն ձնահյուսից պաշտպանող թունելներով։
Ձյան և սառնամանիքի պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի Խաիշի-Ուշգուլի հատվածում արգելվում է կցորդով, կիսակցորդով և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը, իսկ թեթև տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվում է Մեստիա-Ուշգուլի հատվածում՝ հակասողանքային շղթաներով։ Ամենագնաց մեքենաների տեղաշարժն ազատ է։
