«Վրացական երազանքի» նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակել է Նաթիա Թուրնավային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 4 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Վրաստանի Ազգային բանկի խորհուրդը այսօր կայացած նիստում միաձայն որոշում է ընդունել Միխեիլ Կավելաշվիլիի կողմից բանկի նախագահի թեկնածու առաջադրված Նաթիա Թուրնավայի վերաբերյալ։
Թուրնավան 2023 թվականի հունիսից զբաղեցնում է Վրաստանի Ազգային բանկի առաջին փոխնախագահի և նախագահի պաշտոնակատարի պաշտոնները։ 2022 թվականի հունիսից Ազգային բանկի խորհրդի անդամ է։
Նաթիա Թուրնավան դարձել է Վրաստանի Ազգային բանկի պատմության մեջ առաջին կինը, ով զբաղեցրել է նախագահի պաշտոնը։
Անցյալ տարի Global Finance-ը Եվրոպայի կենտրոնական բանկերի ղեկավարների շրջանում ամենացածր գնահատականով գնահատեց Նաթիա Թուրնավայի աշխատանքը: 2024 թվականի վարկանիշային աղյուսակում միայն Թուրնավան ուներ D միավոր։ Համեմատության համար նշենք, որ նրա նախորդը՝ Կոբա Գվենետաձեն, 2018-ից 2022 թվականներին հինգ անգամ անընդմեջ ճանաչվել է Կենտրոնական բանկերի լավագույն ղեկավարների թվում։
Global Finance-ը Նաթիա Թուրնավայի մասին գրել է, որ 2023 թվականի հունիսին Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար նշանակվելը համարվել է «խիստ քաղաքական» որոշում։ Հրատարակությունը նշում է, որ հարցեր են առաջացել Թուրնավայի որոշմամբ՝ նույն տարվա սեպտեմբերին, երբ «նա չկարողացավ կիրառել միջազգային պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ, ով սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և հայտարարեց, որ միայն վրացական դատարանը կարող է սառեցնել վրացի անձի ակտիվները երկրի ներսում»։
Նաթիա Թուրնավան 2019-2022 թվականներին զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ՝ փոխնախարարի պաշտոնը։ 2013-2018 թվականներին եղել է Գործընկերություն հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ։ «Միացյալ ազգային շարժման» իշխանության օրոք՝ 2005-2006 թվականներին, Թուրնավան զբաղեցրել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2005 թվականին եղել է Նախագահի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ։
