Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Էրդողանը հինգերորդ երկրի ղեկավարն է, ով շնորհավորել է «Վրացական երազանքի» կողմից նախագահ ընտրված Կավելաշվիլիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Ալիևը Հայաստանը անվանել է «ֆաշիստական պետություն» և ասել, որ «ֆաշիզմը պետք է ոչնչացվի»
- 4 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Հարգելի՛ նորընտիր նախագահ, իմ և իմ ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որի հետ մենք կապված ենք սերտ հարևանությամբ և ռազմավարական գործընկերությամբ, ինչպես նաև հաջողություն եմ մաղթում ձեզ այս պատվավոր պարտականության կատարման գործում։
Միանգամայն վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք էլ ավելի կզարգացնենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և սերտ համագործակցությունը, ինչը համահունչ է մեր ընդհանուր շահերին և ծառայում է տարածաշրջանի բարգավաճման ապահովմանը», - ասվում է նամակում, որը տարածել է «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունը։
Թուրքիայի նախագահը Միխեիլ Կավելաշվիլիին մաղթում է առողջություն և բարօրություն, իսկ բարեկամ ժողովրդին՝ վերածնունդ և երջանկություն։
Դեկտեմբերի 14-ին ոչ լեգիտիմ խորհրդարանում կայացել են Վրաստանի վեցերորդ նախագահի ընտրությունները։ Կավելաշվիլին, ով «Վրացական երազանքի» առաջադրած միակ թեկնածուն էր, ընտրական կոլեգիայի կողմից ընտրվել է այդ պաշտոնում 5 տարի ժամկետով։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության։
300 հոգանոց կոլեգիայից ընտրություններին մասնակցել է միայն 225-ը, իսկ Միխեիլ Կավելաշվիլիի օգտին քվեարկել է 224-ը։ Նրանցից 211-ը ներկայացնում էին «Վրացական երազանքը», իսկ 14-ը՝ Աբխազիայի Գերագույն խորհուրդը։ Խորհրդի պատգամավոր Ադա Մարշանիայի ձայնը համարվել է անվավեր։
Ոչ լեգիտիմ խորհրդարանի կողմից ընտրված նախագահի լեգիտիմությունը չեն ճանաչում ոչ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, ոչ էլ գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Մինչ այժմ Միխեիլ Կավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վրացական երազանքը» նոր նախագահի երդմնակալությունը նախատեսում է անցկացնել դեկտեմբերի 29-ին։